00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական առցանց գնումների «օդը կփակի՞» Եվրասիական միությունը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցБанковские карты международных платежных систем VISA и MasterCard
Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առցանց գնումներն ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում։ Մարդկանց առաջին հերթին գրավում է գնային առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. 2020 թվականից ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների համար կփոքրացնեն առցանց առևտրի «պատուհանը»։ 2019 թվականից մաքսային հարկում չի իրականացվի ամսական 500 եվրոյի առցանց գնումներ կատարելու դեպքում, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից` 200 եվրոյի առցանց գնումներ կատարելու դեպքում։

Սա ավելի քիչ է, քան այսօր թույլատրված է Հայաստանում (200 հազար դրամ կամ 340 եվրոյից մի փոքր շատ)։ Այդ պատճառով տուրք կգանձվի ոչ միայն թանկ, այլև միջին արժեքի համակարգիչների և հեռախոսների համար։

Лаборатория роботики Армат в комнате СМАРТ в школе села Кариндж - Sputnik Արմենիա
Թրամփը հայկական դրամի վրա. հայ դպրոցականների հավելվածն առցանց խանութներում կհայտնվի

Առևտրային օպերատորները հույս ունեն, որ իրավիճակը կբարելավվի։ Առաջին հերթին գնային տարբերության պատճառով։ «Օրինակ` Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հագուստն ու տեխնիկան (հատկապես թանկ կամ հազվագյուտ) այնքան էժան են, որ նույնիսկ տուրքեր վճարելու դեպքում տեղականից ավելի թանկ չի լինի», — կարծում է Globbing առցանց առևտրի հայկական օպերատորի մարքեթինգի բաժնի ղեկավար Վահե Ղազարյանը։

Բացի այդ, նա նշում է, որ մաքսազերծում պետք է արվի միայն սահմանաչափի գերազանցած մասի համար։ Օրինակ` եթե դուք 220 հազար դրամ արժողությամբ համակարգիչ եք գնել, 10% տուրք պետք է վճարեք միայն «ավելորդ» 20 հազարի համար։

«Իսկ խոշոր գումար տնտեսելու դեպքում ավելորդ 2 հազարը շատ բան չի փոխի»,- ավելացրեց նա։

Իսկ Հայաստանում սիրում են տնտեսել. գնորդների մեծ մասը հարուստ չեն։

Онлайн покупки, онлайн магазин - Sputnik Արմենիա
Հայերը սկսել են շատ կատարել առցանց գնումներ. առաջատարը Գյումրին է

Դրա վկայությունն է տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Աբգարյանի հետազոտությունը։ 2016 թվականին նա հարցում է կատարել Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում` պարզելու համար առցանց առևտրի նախասիրությունները։ Պարզվել է, որ հարցվածների գրեթե կեսն այդ պահի դրությամբ անկանխիկ առցանց գնումների փորձ է ունեցել, և 10-ից գրեթե 6-ն ամսական մոտ 135 հազար դրամ է ծախսել։

ԿԲ-ի վիճակագրության համաձայն` Հայաստանում առցանց առևտրի ծավալը (բանկային քարտերի միջոցով) 2013 թվականին կազմել է 2,9 մլրդ դրամ, 2014 թվականին` 5.5 մլրդ։ Իսկ 2015 թվականին` 20.6 մլրդ (այդ տարի շուկայում նոր խոշոր օպերատոր էր հայտնվել)։ Վերջապես 2016 թվականին (հասանելի վերջին տվյալները) ծավալը հասել է մինչև 23 մլրդ-ի։

Այդպիսով` առցանց առևտուրն ավելի մրցունակ է դառնում սովորական խանութների համար։ «Բազմոցի վրա նստած» առցանց խանութներից առևտուր անելը գնալով ավելի հասանելի է դառնում։ Եվ եվրասիական նոր սահմանաչափերը, ամենայն հավանականությամբ, դրանց համար խոչընդոտ չեն կարող դառնալ։

Լրահոս
0