00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային հանրության լռությունը` Ադրբեջանից նոր սպառնալիքի առիթ. Բալայան

© Sputnik / Asatur YesayantsТигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքին։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին` ուժի կիրառման նոր սպառնալիքով հանդես գալ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ»,- գրել է նա:

Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին:

«Երկու զինված բանակները շփման գծում կանգնած են դեմ-դիմաց»,– ասել է նա՝ չբացառելով պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:

Հիշեցնենք, փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտարարել էր. «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։

Լրահոս
0