00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում տղամարդիկ առաջարկում են Տղամարդկանց տոն ավելացնել օրացույցում

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаседание совета старейшин Гюмри
Заседание совета старейшин Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ավագանու անդամներից մեկն առաջարկեց հավասարության սկզբունքով մեծարել նաև արական սեռին՝ տղամարդկանց տոն սահմանելով օգոստոսի 11-ը:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ավագանու այսօրվա նիստում քննարկվեց` որքան գումար պետք է հատկացնել Կանանց միջազգային օրվա միջոցառումներին։ Քննարկումների արդյունքում առաջարկվեց օրացույցում Տղամարդկանց օր ավելացնել։

Мэр Гюмри Самвел Баласанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բալասանյան. «Ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել` լավն է Գյումրու բրենդը, թե ոչ»

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, ինչպես միշտ, այս անգամ ևս համայնքային բյուջեից կպահանջվի 3 մլն դրամ: Քաղաքապետարանն այդ գումարով ծաղիկներ, շամպայն ու տորթեր է գնելու:

ԶԼՄ-ները մշտապես անդրադառնում են այս հարցին` նշելով, որ քաղաքապետարանը տորթերը գնում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» գործարանից։

Շատերն այս ծախսն անիմաստ են համարում, ինչը դուր չեկավ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանին։

«Գյումրեցի կինը կին չէ՞, մենք էլ ենք ուզում մեծարվել: Ընդամենը 3 մլն դրամի մասին է խոսքը»,- դժգոհեց նա:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ առաջարկեց նման խոսակցություններից խուսափելու նպատակով նվերի ընտրության հարցը թողնել ավագանու կին անդամներին:

«Ասեք՝ բացիկ, բացիկ կառնենք, ասեք՝ քաղցրավենիք, քաղցրավենիք կառնենք, սա պարզապես ուշադրություն է: Լիներ 10 միլիոնի հնարավորություն, դրա շրջանակում կանեինք»,- ասաց քաղաքապետը;

Ի պատասխան դրան, ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հավասարության սկզբունքով օրացույցի մեջ ավելացնել ևս մեկ տոն՝ տղամարդկանց:

«Հանուն արդարության առաջարկում եմ մի այդպիսի տոն էլ նվիրել տղամարդկանց: Ես առաջարկում եմ մեր տոնը նշել օգոստոսի 11-ին՝ Նավասարդի տոնին, երբ Հայկը նետահարեց Բելին»,- նշեց նա:

Եթե վերջին առաջարկն ավագանին լուրջ չընդունելով` չդրեց օրակարգային քննարկման, ապա կանանց տոների համար 3 մլն հատկացնելու առաջարկն ընդունվեց միաձայն:

Լրահոս
0