00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրոշակակիրների հայկական դինաստիան կամ Միքայելյան ընտանիքի օլիմպիական ժամը

© Sputnik / Asatur YesayantsВыход команды Армении на XXIII Зимних играх (9 февраля 2018). Пхенчхан, Южная Корея
Выход команды Армении на XXIII Зимних играх (9 февраля 2018). Пхенчхан, Южная Корея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակիցների մոտ դրոշակակիրների յուրահատուկ դինաստիա է ձևավորվել՝ Միքայելյան ընտանիքը։

Երեկ հարավկորեական Փհենչհանում օլիմպիական մարզադաշտն ընդունեց XXIII ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակիցներին։

Հայաստանի պետական դրոշը մարզադաշտում ծածանեց դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Երևում է՝ Հայաստանի ձմեռային օլիմպիականների մոտ ձևավորվել է դրոշակակիրների յուրահատուկ դինաստիա՝ Միքայելը դարձել է մի ընտանիքի ներկայացուցիչ, որի անդամները երկրի դրոշը ծածանել են օլիմպիական տարբեր խաղերի բացման արարողության ժամանակ։ 1998թ-ին Նագանոյի ձմեռային օլիմպիադայում դրոշը տանելու պատվին արժանացել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյան-Կապչիկաևան, իսկ Սոչիի օլիմպիական խաղերում` եղբայրը՝ Սերգեյը։

Выход команды Армении на XXIII Зимних играх (9 февраля 2018). Пхенчхан, Южная Корея - Sputnik Արմենիա
Օլիմպիական Փհենչհանը Sputnik Արմենիայի օբյեկտիվում. լուսանկարներ բացման արարողությունից

Ալլա Միքայելյանը (աղջկական ազգանունը` Կապչիկաևա), դարձել է առաջին կինը, որը Հայաստանը ներկայացրել է ձմեռային օլիմպիադայում։ Ամեն ինչ սկսվել է Աշոցքից հեռու, որտեղ հիմա բնակվում է մարզական ընտանիքը, Ալթայում, որտեղ Ալլան ծնվել է, մեծացել և կանգնել դահուկի վրա։ Բայց հիմա ամեն ինչ ուրիշ է, ասում է Ալլան, լեռներում՝ ծովից 2000 մետր բարձրության վրա, Աշոցքում, նրանք իրենց հիանալի են զգում դրախտային անկյունում, որը ստեղծել են իրենց ձեռքերով։ Ի վերջո, Ալթայում նույնպես սարեր կան։

Նագանոյի խաղերի նախաշեմին Ալլան գործող մարզիկ չէր, բայց որոշել էր ռիսկի գնալ, քանի որ Հայաստանի կանանց դահուկի միակ թեկնածուն էր։ Նրան ոչ մեծ ֆինանսական օգնություն էին ցուցաբերել, նվազագույն հանդերձանք գնել, և նա մեծ ուրախությամբ մասնակցել էր օլիմպիական խաղերին։

Ցավոք, Սերգեյը, որը, ի դեպ, նույնպես ծնվել է հեռավոր երկրամասում՝ Ալթայում, այսօր վնասվածք ունի, և այդ վնասվածքը զրկում է Հայաստանին եթե ոչ օլիմպիական մեդալից, այլ լիովին բարձր արդյունքից։

Սերգեյը ճանաչված դահուկորդ է, նրանից շատ մրցակիցներ են վախենում։ Բազմաթիվ հաջող ելույթներ ունի տարբեր մրցույթներում։ Հենց նրան էլ վստահել են չորս տարի առաջ Սոչիի օլիմպիական խաղերում երկրի դրոշը տանելու պատիվը։

Մեկ տարի առաջ Սերգեյ Միքայելյանը երրորդ տեղն է զբաղեցրել հետապնդման մրցումների 10 կմ ազատ ոճում և նվաճել Հայաստանի համար առաջին մեդալը հեղինակավոր միջազգային մրցաշարում՝ ունիվերսիադայում։

2018թ-ի հունվարի կեսին Աշոցքում տեղի է ունեցել Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը։ Տղամարդիկ մրցել են 10կմ ազատ ոճում, 10 կմ դասական ոճում և սպրինտում։ Տղամարդկանց առաջնությունում իրեն հավասարը չի ունեցել Ալլա Միքայելյանի որդին՝ Միքայելը, նա առաջին տեղն է զբաղեցրել բոլոր մրցաձևերում։

Այդ մրցումները վերջին վարկանիշային մեկնարկն էին դարձել հայ դահուկորդների համար XXIII ձմեռային օլիմպիական խաղերից առաջ։

Փհենչհանի օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են երեք մարզիկ։ Դահուկավազքում կմրցեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը։

Լրահոս
0