00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանտ բանտի մեջ. կյանքը գերբեռնված ու կիսավեր փակ հաստատություններում

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКамера заключения
Камера заключения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիսաքանդ պատեր, ինքնաշեն լվացարան, անանկողին մահճակալներ. ի՞նչ պայմաններում են ապրում Հայաստանի կալանավորներն ու դատապարտյալները։

ԵՐԵՎԱՆ, 8 Փետրվար — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկում ազատազրկման վայրերում գերբնակեցման խնդիրը լուծելու համար։

2014թ.–ին շահագործման հանձնվեց 1200 դատապարտյալի համար նախատեսված նորակառույց «Արմավիր» ՔԿՀ–ը։ 2017թ–ից Հայաստանում սկսեց գործել Պրոբացիայի պետական ծառայությունը, որի գործառույթներում օրենքով սահմանված են նաև վերահսկողության այլընտրանքային տեսակներ, օրինակ` էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողությունը, որը, սակայն, առայժմ չի կիրառվում։

Եվ, այդուհանդերձ, ՔԿՀ–ներում գերբնակցեման խնդիրն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն` հայաստանյան ՔԿՀ–ներում այսօր էլ ազատազրկված անձանց թիվը որոշ դեպքերում գերազանցում է լրակազմի` պաշտոնապես հաստատված թիվը։

Тюрьма - Sputnik Արմենիա
Ազատագրում են, որպեսզի մահանա. հիվանդության պատճառով բանտարկյալներին ազատ արձակելու հարցը

Գերբնակեցման խնդիրը հիմնականում առնչվում է կալանավորված անձանց։ Նրանց թիվն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 62-ով գերազանցել է սահմանված լրակազմը։ Պաշտոնապես թույլատրված 1235 կալանավորի փոխարեն նրանց թիվը կազմել է 1297։

ՔԿԾ–ից ստացված պաշտոնական տվյալների համաձայն` 2018թ–ի հունվարի 1-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող 792 անձանցից 676–ը կալանավորներ են, այն դեպքում, երբ նրանց թիվն, ըստ հաստատված լրակազմի` չպիտի գերազանցեր 590–ը:

«Արթիկ» ՔԿՀ–ում լրակազմով հաստատված 50 կալանավորի փոխարեն հունվարի 1-ի դրությամբ փաստացի պահվում է 54–ը, «Վարդաշենում»34-ի փոխարեն` 69–ը, «Դատապարտյալների հիվանդանոցում» 6 –ի փոխարեն` 51–ը։

Ի դեպ, հայաստանյան բոլոր ՔԿՀ–ները միասին պաշտոնապես 5351 անձի պահման հնարավորություն ունեն։ 2018թ.–ի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 3536, 2017 թ.-ի հունվարի 1-ին դրությամբ`3833, 2016թ-ին՝ 5424, 2015 թ.-ին՝ 4384, 2014 թ.-ին` 4395։

ՔԿՀ–ներում գերբնակեցման մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև ՔԿՀ–ներում  հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները։

Դիտորդական խմբի 2016թ–ի զեկույցի համաձայն` «Սևան», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ներում կիսաբաց և կիսափակ ռեժիմի կացարաններից յուրաքանչյուրում պահվում է մի քանի տասնյակ` ընդհուպ մինչև 30-40 դատապարտյալ:

Խմբի անդամ, փաստաբան Արայիկ Զալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գերբնակեցման խնդրին զուգահեռ հայաստանյան մի շարք ՔԿՀ–ներում խնդրահարույց են մնում նաև խցերում սանիտարահիգիենիկ անմխիթար պայմանները։

Камера заключения - Sputnik Արմենիա
Որոշ քրեակատարողական հիմնարկներում անմարդկային պայմաններ են. ահազանգում են փաստաբանները

«Մեր նախորդ այցելություններում մենք արձանագրել ենք նույնիսկ, թե ինչպես էր կոյուղագիծը վնասվել ու լցվում էր խցերը»,– ասաց Զալյանը։

Դիտորդներն արձանագրում են` որոշ խցերում չկան անգամ բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ։

««Նուբարաշեն»–ի առաջին հարկի խցերի անմարդկային պայմանների վերաբերյալ խումբը բազմիցս ահազանգել է, սակայն նախարարությունից տեղեկացրել են, որ ՔԿՀ-ի ծանրաբեռնվածության պատճառով այդ խցերը հնարավոր չէ չշահագործել»,– ասաց Զալյանը:

Հ.Գ. Հոդվածը նախապատրաստելիս Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱՆ ՔԿԾ ղեկավարությանը` «Նուբարաշեն» ՔԿՀ–ում նկարահանումներ կատարելու և պատասխանատու պաշտոնյայի հետ հարցազրույց վարելու խնդրանքով։ Բայց «աշխատանքային գերծանրաբեռնված ժամանակացույցի» պատճառաբանությամբ մեր խնդրանքը մերժվել էր։

Բայց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը մեզ այդ հիմնարկներից լուսանկարներ է տրամադրել, որոնք ներկայացնում ենք ընթերցողների դատին։

1/5
«Նուբարաշեն» ՔԿՀ
© GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ, դատարկ բանտախցիկ
«Նուբարաշեն» ՔԿՀ, դատարկ բանտախցիկ - Sputnik Արմենիա
2/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, դատարկ բանտախցիկ
© Photo : GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ - Sputnik Արմենիա
3/5
«Նուբարաշեն» ՔԿՀ
© Photo : GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ, հացադուլ հայտարարած կալանավորների խցիկ
«Նուբարաշեն» ՔԿՀ, հացադուլ հայտարարած կալանավորների խցիկ - Sputnik Արմենիա
4/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, հացադուլ հայտարարած կալանավորների խցիկ
© Photo : GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ, միջանցք
«Նուբարաշեն» ՔԿՀ, միջանցք - Sputnik Արմենիա
5/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, միջանցք
1/5
«Նուբարաշեն» ՔԿՀ
2/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, դատարկ բանտախցիկ
3/5
«Նուբարաշեն» ՔԿՀ
4/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, հացադուլ հայտարարած կալանավորների խցիկ
5/5
«Նուբարաշեն» ՔԿՀ, միջանցք

Լրահոս
0