00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կուսումնասիրի Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառելը

© REUTERS / Joshua RobertsМинистр финансов США Стивен Мнучин
Министр финансов США Стивен Мнучин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ կրկնակի հարկումը բացառելը երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական պայմանավորվածություն է ենթադրում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառելու հնարավորությունը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին ի պատասխան նման հայտարարություն է արել գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA)։

Մնուչին նշել է, որ պատրաստ է հանձնարարել ֆինանսների վարչության պաշտոնյաներին ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկումը չեղարկելու հնարավորությունը, ինչը, նրա համոզմամբ, կվերացնի խոչընդոտները ԱՄՆ–ի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների աճի համար։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Ричард Миллз - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը պատասխանել է ԱՄՆ դեսպանին

Բացի այդ, կոնգրեսականներ Շերմանն ու Դևիդ Վալադաոն ստորագրահավաք են նախաձեռնել և նամակ հղել ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը վերանայելու վերաբերյալ։ Նամակը ստորագրել է ԱՄՆ 28 կոնգրեսական։

Կոնգրեսականների նամակում ասվում էր, որ դեռ «սառը պատերազմի» տարիներից ԱՄՆ–ի և ԽՍՀՄ–ի միջև գործող կրկնակի հարկման մասին օրենքն այժմ կորցրել է իր արդիականությունն ու խանգարում է ԱՄՆ–ի և Հայաստանի միջև լիարժեք տնտեսական երկխոսությանը։ Հիշեցնենք, որ կրկնակի հարկման կարգը մտցվել էր ԱՄՆ–ի և ԽՍՀՄ–ի միջև 1973 թվականին։

Ընդ որում` ԱՄՆ–ն արդեն չեղյալ է հայտարարել կրկնակի հարկումը մի շարք հետխորհրդային երկրների` այդ թվում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ։ Կրկնակի հարկումը բացառելը նպատակ ունի չթույլատրել հարկային դիսկրիմինացիան կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև կայուն հարկային միջավայր ստեղծել բիզնեսի համար։ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կրկնակի հարկման բացառման մասին հարցը քննարկվում է ավելի քան 20 տարի` սկսած 1994 թվականից, Հայաստանի իշխանությունները բազմիցս են բարձրացրել այս խնդիրը։

Նշենք, որ ներկա պահին կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր է գործում Հայաստանի և մի շարք այլ երկրների, այդ թվում Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսրայելի, Լեհաստանի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև։

Կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը երկու երկրների միջև կնքվող պայմանագիր է, որը կանոններ է սահմանում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից հարկման վերաբերյալ այն դեպքերում, երբ եկամուտ բերող ակտիվները չեն գտնվում եկամուտ ստացողի ռեզիդենտության երկրում։ Այլ կերպ ասած, եթե արտերկրում գործող հայկական ընկերությունից հարկում է կատարվել, ապա Հայաստանում արդեն կրկնակի հարկել չեն կարող (և հակառակը)։

Снег в Ереване - Sputnik Արմենիա
Մարդատար ավտոմեքենաները Հայաստան կկարողանան գալ առանց հարկեր վճարելու

Հայկական տնտեսության համար կրկնակի հարկումը բացառելու հավանական արդյունքը մեկնաբանելով` ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը ասաց, որ այժմ թվային ցուցանիշներ նշել հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ այն հայ և ամերիկյան գործարարների միջև գործնական կապերի լուրջ ակտիվացման կհանգեցնի։

«Օրինակ` կրկնակի հարկումն այն խոչընդոտներից մեկն է, որի պատճառով հայկական շուկա որակյալ ամերիկյան ապրանքներ չեն գալիս։ Կրկնակի հարկումը բացառելը բիզնեսի համար լրացուցիչ եկամուտ կապահովեր», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց Ավագյանը։

Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ կրկնակի հարկումը բացառելը երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական պայմանավորվածություն է ենթադրում, և ոչ միշտ են կառավարական չինովնիկների հայտարարություններն իրականացվում գործնականում։

Ամերիկյան դիվանագետները և այլ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում են Հայաստանում առկա կոռուպցիայի խնդիր մասին` նշելով, որ պատրաստ են կառավարությանն ամեն կերպ աջակցել այդ չարիքի դեմ պայքարելու համար։ Հարց է առաջանում` արդյո՞ք Հայաստանի հետ կրկնակի հարկումը չբացառելու ամերիկյան կողմի ցանկությունը պայմանավորված չէ՞ կոռուպցիայի խնդրով։ Ավագյանի խոսքով` դժվար թե կոռուպցիան խոչընդոտ լիներ. փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ԱՄՆ բազմաթիվ ծրագրերը իրականացվել են և շարունակում են իրականացվել` անկախ երկրի տնտեսական և իրավական համակարգում առկա թերությունների։

«Այն, որ ամերիկացիները պարբերաբար բարձրացնում են կոռուպցիայի հարցը նաև մեր կառավարության խնդիրն է», – պնդում է նա։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը շուրջ 220 մլն դոլար է կազմում` զգալիորեն հետ մնալով Երևանի հիմնական առևտրային գործընկերներ` Ռուսաստանի և ԵՄ–ի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշներից։ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ծավալով ԱՄՆ–ն միայն հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Հայաստանից ԱՄՆ է հիմնականում արտահանվում ալյումինե փայլաթիթեղ և ոսկերչական զարդեր, հյութեր և հանքային ջուր։ ԱՄՆ–ն մատակարարում է ավտոմեքենաներ և սարքավորումներ, դեղագործական արտադրանք և այլն։

Լրահոս
0