00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը զիջել է Վրաստանին, բայց առաջ է անցել Իրանից. Forbes–ի բիզնեսի վարկանիշ

© AFP 2024 / HOANG DINH NAM Журнал "Форбс"
Журнал Форбс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բիզնեսի զարգացման համար ամենահեռանկարային երկրների ցանկում Հայաստանը հետ է մնացել Վրաստանից և Ադրբեջանից, սակայն առաջ է անցել Իրանից։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանը 88-րդն է` աշխարհի 153 երկրների շարքում. սա Forbes ֆինանսատնտեսական հեղինակավոր ամսագրի կազմած բիզնեսի զարգացման համար լավագույն երկրների վարկանիշային աղյուսակն է (Best Countries for Business)։

Ընդ որում` տարածաշրջանի մյուս երկրներն առաջ են անցել Հայաստանից. Վրաստանը ամրագրել է 52-րդ հորիզոնականը, Թուրքիան` 54-րդ, Ադրբեջանը` 70-րդ։ Ռուսաստանը մի փոքր հետ է մնացել Վրաստանից` զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը։ Իսկ Իրանը զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Հայերը միանգամից երկու տեղ են զբաղեցրել. Forbes–ի «2018թ–ի ռուսական անշարժ գույքի արքաները»

Հայաստանին անմիջապես հաջորդում է Սենեգալը, Կաբո Վերդեն, Քենիան և այլ երկրներ։

Պատվավոր առաջին հորիզոնականում է Միացյալ թագավորությունը, ընդհանուր առմամբ առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի. Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Կանադա, Դանիա, Իռլանդիա, Սինգապուր, Շվեյցարիա։

Պատմելով Հայաստանում առկա տնտեսական վիճակի մասին` հրապարակման հեղինակը նշում է, որ երկիրը միայն երկու բաց առևտրային սահման ունի` Վրաստանի և Իրանի հետ։

«Կապված արցախյան հակամարտության հետ` երկու մյուս հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են 90-ականներից… Վերջին տարիներին կառավարությունը որոշակի բարեփոխումներ է մտցրել հարկային և մաքսային վարչարարության մեջ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցներն այդքան էլ արդյունավետ չէին։ Երկրին անհրաժեշտ կլինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ անցկացնել տնտեսության զարգացումն ապահովելու համար», – գրված է հաղորդագրության մեջ։

Հեղինակի կարծիքով`  ոչ այդքան բարենպաստ տնտեսական իրավիճակը պայմանավորված է երկրի աշխարհագրական մեկուսացմամբ, նեղ արտահանման բազայի և տնտեսության հիմնական հատվածներում համապարփակ մենաշնորհով։

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Forbes-ի այս տարվա վարկանիշով Հայաստանը հետընթաց է ապրել»

Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանը, հատկապես կախված է Ռուսաստանի կոմերցիոն և պետական աջակցությունից։

«Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալները կազմում են ՀՆԱ–ի մոտ 7-8%–ը։ Հայաստանը միացել է ԵԱՏՄ–ին 2015 թվականի հունվարին, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել ԵՄ–ի հետ տնտեսական կապերի ընդլայնման հարցում, արդյունքում` 2017 թվականի մարտին նախաձեռնվել էր ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը», – գրված է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պետական պարտքը կրիտիկական մակարդակի է հասել։

2017 թվականի արդյունքներով` Հայաստանի պետական պարտքը ավելի քան 6,7 մլրդ դոլար է կազմում։ Տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 832,5 մլն դոլարով կամ 12%–ով։

2017 թվականին տնտեսական աճը 7,7% է կազմել, սակայն 2018 թվականին այդ ցուցանիշը կրկնակի կկրճատվի, կարծում են փորձագետները։

Լրահոս
0