Սուրեն Սարգսյան. կրկնակի հարկումը բացառող համաձայնագրից դեռ նորություն չկա
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ասում է, որ ամերիկահայ որոշ գործարարներ բողոքում են այդ համաձայնագրի բացակայությունից, բայց Միացյալ Նահանգներն ունի իր դիրքորոշումը։ Այնքան էլ մեծ չի այն բիզնեսների թիվը, որոնք տուժում են այս համաձայնագրի բացակայությունից։ ԱՄՆ հայ համայնքը կոնգրեսականների միջոցով փորձում է ճնշում գործադրել պետական դեպարտամենտի վրա, որպեսզի այս համաձայնագիրը ստորագրվի»,–ասում է Սարգսյանը։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն այդքան էլ ոգևորված չէ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրից։ Շատ քիչ երկրների հետ ԱՄՆ ունի նման համաձայնագիր։ Դրանք այն երկրներն են, որոնց հետ Նահանգներն ունի երկկողմանի առևտրային կապեր։