ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայտնի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հրապարակած լուսանկարում, բացի նրանից, նաև ըմբիշ Միհրան Հարությունյանն ու երգիչ Արամեն են։
Նրանք լուսանկարվել են Երևանում, հայկական նախշերով գորգի ֆոնին։
«Իրենց գործում լավագույն քիքբռնցքամարտիկների հետ…», — հումորով գրել է Էդուարդը։
Միհրան Հարությունյանն էլ մեկ այլ լուսանկար է հրապարակել։
«Կա մի մարդ, որին հարգում ու սիրում եմ իր հասակից ավելի շատ։ @arameofficial, սիրելի եղբայր, շնորհակալ եմ ջերմ երեկոյի և քո ուշադրության համար… գնահատում եմ, սիրում, հարգում», — լուսանկարի տակ գրել է ըմբիշը։
Հայտնի հայերի բաժանորդներին, ամենայն հավանականությամբ, դուր են եկել լուսանկարները։ «Աստծո տված քիքբռնցքամարտիկներ», «ուժեղ լուսանկար է, եղբայրական սիրտ», «վայ, ինչ գեղեցիկ գորգ է», «սիրուններ». նման մեկնաբանություններ են արել օգտատերերը։
Էդուարդ Վարդանյանը (1991 թվականի հունիսի 11) պրոֆեսիոնալ խառը մարտարվեստի մարզիկ է, մարտական սամբոյի միջազգային կարգի սպորտի վարպետ, մարտական սամբոյի աշխարհի գավաթակիր, մարտական «Լեգենդ» շոուում խառը մարտարվեստի հաղթող, «Օխոտնիկի զա գոլովամի» մրցաշարի հաղթող, թայվանական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, թայվանական բռնցքամարտի Մոսկվայի առաջնության (2009) և մարտական սամբոյի Մոսկվայի չեմպիոն (2008)։