00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվճար հաց Գյումրիում. ինչպես է երիտասարդը գրավում գյումրեցիների սրտերը

© Sputnik / Armenuhi MkhoyanБлаготворительная раздача хлеба в Гюмри
Благотворительная раздача хлеба в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի երիտասարդն արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ ավճար հաց է բաժանում բոլոր ցանկացողներին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանը նոյեմբերի 25-ից օրական երկուական հաց է անվճար տալիս բոլոր կարիքավորներին: Հացը տրամադրվում է նախապես բաժանված կտրոններով. յուրաքանչյուրը կարող է օգտվել 20 օր: Նախաձեռնությունից օգտվելու նպատակով մարդիկ շտապում են գործարարին պատկանող հացի փոքրիկ փուռ, որտեղից էլ ստանում են նոր թխած հացը:

Տեսարանն ավելի շատ հիշեցնում է 90–ականները, երբ մարդիկ հերթ էին կանգնում հաց ստանալու համար:

Продажа хлеба в России - Sputnik Արմենիա
Եկատերինբուրգից հայ գործարարը «բարի գործ» է անում թոշակառուների համար

«Սեփական խանութ ունեմ, երբ տեսա, թե ինչքան է ավելացել «վերասյա ու վազվրատ (հին)» հացը տանողների թիվը, զգացի, որ ինչ-որ բան պետք է անել: Հացի թոնիրը նոր եմ դրել ու նոր գործն ուզում եմ լավ ձեռնարկով սկսել»,- պատմում է 28 տարեկան երիտասարդը՝ հավելելով, որ նախաձեռնության իրականացման նպատակով արդեն ստեղծել է «Կռունկ» բարեգործական հիմնադրամը:

Նախաձեռնությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, բայց ինչպես վստահեցնում է երիտասարդը, հնարավորության դեպքում էլ ավելի կերկարացնի: «Ամեն ինչ իմ սեփական միջոցներով եմ անում, իմ աշխատողներն էլ միացել են ինձ: Եթե լինեն մարդիկ, որ այս նախաձեռնությանը միանելու ցանկություն հայտնեն, շատ լավ կլինի»,- Sputnik Արմենիային ասաց Գարիկ Ուզունյանը՝ վստահեցնելով՝ շարժվում է «դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» ավետարանական խոսքերով` հույս ունենալով, որ այս բարի գործն իր ծիլերը կտա, ու հնարավորություն ունեցող մարդիկ կփորձեն օգնել կարիքի մեջ գտնվողին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնվճար հացի հերթ Գյումրիում
Անվճար հացի հերթ Գյումրիում - Sputnik Արմենիա
1/2
Անվճար հացի հերթ Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնվճար հաց Գյումրիում
Անվճար հաց Գյումրիում - Sputnik Արմենիա
2/2
Անվճար հաց Գյումրիում
1/2
Անվճար հացի հերթ Գյումրիում
2/2
Անվճար հաց Գյումրիում

«Թոշակառու եմ, որդիս նույնպես, մեր թոշակով միայն կարողանում ենք դեղ գնել, սա մեծ օգնություն է: Պատահական ենք իմացել նախաձեռնության մասին, ու ինչպես տեսնում եք, շատերն այստեղ նույնիսկ այս հանապազօրյա հացի կարիքն ունեք»,- Sputnik Արմենիային վստահեցրին բարեգործությունից օգտվող բնակիչները: «Երիտասարդ տղա է, ինքն էլ հազար ու մի խնդիր ունի, բայց տես, որ մեզ նմաներին է օգնում»:

Ամեն օր այսպես, քաղաքի շատ բնակիչներ շտապում են Գյումրու Սախարովի անվան հրապարակի հարակից հատված՝ օգտվելու երիտասարդի բարեգործությունից:

Լրահոս
0