00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուհերում ֆեոդալական կարգերը կտապալվեն. դասախոսներն ու ուսանողները կդառնան բարեկիրթ

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուհերը կդառնան բաց և թափանցիկ, ֆեոդալական կարգերը, կոռուպցիոն երևույթներն ու անբարեկիրթ բարքերը կվերանան. ԿԳ նախարարությունն այսօր ամփոփել է այս ուղղությամբ իրականացված ծրագրի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Արդեն 2 տարի ԿԳ նախարարությունն աշխատում է բուհերը բաց, թափանցիկ ու բարեկիրթ դարձնելու, դրանցում ֆեոդալական կարգերը, կոռուպցիան ու անբարեկիրթ բարքերը վերացնելու ուղղությամբ։

Ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց, թե ինչ ասել է բուհական բարեկրթություն։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Զինծառայության մասին օրենքն այլևս չի փոխվի. ԿԳ նախարար

«Խոսքը տարրական բարեկրթության կանոնների մասին չէ, այլ աշխատանքային բարեկրթության, երբ դասախոսն այնքան հարգի ուսանողին, որ սկսած անպատրաստ դասախոսություն կարդալուց մինչև այլ կոռուպցիոն երևույթներ, ինքն իր ներսում մերժի»,– ասաց  Մկրտչյանը։

Ծրագրի հաջորդ թիրախը կոռուպցիան է։ Դրամական հոսքերը հասարակության համար բաց և թափանցիկ դարձնելով` ծրագրի հեղինակները հուսով են բացառել կոռուպցիոն ռիսկերը։

Կոռուպցիայի դեմ պայքարի տարրերից է նաև դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացումը, քննական պրոցեսի մեջ կատարվող փոփոխությունները։ Օրինակ` պետական քննությունների վերացնելն ու անանուն քննություն անցկացնելը։

Ի դեպ, քննարկմանը ներկա Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեից ստացած տվյալները, որոնց համաձայն, այս տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական գործ է հարուցվել բուհերի 70 աշխատակիցների նկատմամբ։

Բուհական բոլոր բարեփոխումներն ամրագրվելու են նաև օրենքով։ «Բարձրագույն կրթության մասին օրենքի» նախագիծն արդեն պատրաստ է և ներկայացվել է հանրային քննարկման։

«Օրենքի հիմքում ուսանողն է` իր բացարձակ ազատությամբ։ Անընդունելի է, որ պետությունը բացարձակ ինքնիշխանություն տա բուհերի ղեկավարությանը, իսկ բուհերի ներսում պահպանվեն ֆեոդալական կարգեր»,– նոր օրենքի տրամաբանությունը ներկայացնելով ասաց ԿԳ նախարարը։

Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Հայկական բուհերի ամենաթանկ մասնագիտությունները

Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև բուհական էթիկական կանոնակարգ, վերապատրաստվել են բուհերի 150 աշխատակիցներ ու դասախոսներ։

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվել է ԵՄ և ԵԽ ֆինանսավորմամբ։ 2015-2017թթ–ին կրթության նախարարությունն ու բուհերն այս կառույցներից ստացել են 400 000 եվրո դրամաշնորհ։

Ծրագրի բյուջեն վերջացել է։ Բայց բարեվարքությունը դեռ չի արմատացել, կոռուպցիան էլ արմատախիլ չի արվել։ Սա չի ժխտում նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ միջոցներով է իրականացվելու դրա հաջորդ փուլը, նախարարը պատասխանեց, որ բարեփոխումների հետագա քայլերն իրականացվելու են արտաքին և ներքին աղբյուրների, այդ թվում` բուհերի համաֆինանսավորմամբ։

Թե որքան գումար կծախսվի բուհերում ֆեոդալիզմից կառավարման ավելի ժամանակակից ձևին անցնելու հետագա փուլերում, առայժմ չի բարձրաձայնվում։

Լրահոս
0