ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին բացասական եզրակացություն է տվել ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու «Ելքի» նախագծին:
Այնուամենայնիվ, նույնիսկ բացասական եզրակացությամբ նախագիծը կներառվի ԱԺ հաջորդ լիակազմ նիստի օրակարգ:
«Հայաստանի մասով «ԵԱՏՄ-ի մասին» համաձայնագրի գործողության դադարեցման մասին» նախագիծը ներկայացվել էր ընդդիմադիր «Ելք» դաշինքի կողմից և պետք է քննարկվեր դեռևս սեպտեմբերի 27-ին, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով լսումները հետաձգվել էին:
Լսումների արդյունքներով քվեարկության ժամանակ հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ մերժել է նախագծի ընդունումը: Կողմ էր քվեարկել հանձնաժողովի միայն մեկ անդամ ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: