Հերբերտ Համբարձումյան
Վերին Լարսում այս տարի էլ սպասվում են փակ ճանապարհներ ու բեռնատարների կուտակումներ։ Ասել է Հերբերտ Համբարձումյանը` հիշեցնելով, որ Վերին Լարսով անցնող ռազմավարական ճանապարհը Հայաստանի համար դեպի ՌԴ տանող միակ ցամաքային ուղին է, որով էլ իրականացվում է այդ երկրի հետ ապրանքաշրջանառության հիմնական մասը։
«Աշխատում ենք Լարսով, ֆորս մաժորի դեպքում ավտոմեքենաները կմնան կանգնած,– ասաց Համբարձումյանը,– մի քանի օր առաջ Վերին Լարսի ավտոճանապարհն արդեն փակ էր, բեռնատարները մի քանի օր սպասել են մինչև ձյունը մաքրվել է, ճանապարհը բացվել։
Ինչ վերաբերում է խոստացված ալընտրանքային ճանապարհին, Հերբերտ Համբարձումյանը չցանկացավ անդրադառնալ դրան` ասելով, որ այդ ուղղությամբ նորություն դեռ չկան։