ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Բաքուն համաձայնություն չի տվել Գեորգի Զուևին Ադրբեջանում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրներին:
Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հետ է կանչել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին:
Որպես Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևի թեկնածությունն արդեն հաստատվել էր ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի կողմից: