00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները գրոհել են Facebook–ի հայկական էջերը. գաղտնաբառը փոխելու ժամանակն է

Բաժանորդագրվել
Տեղեկատվական հարցերի փորձագետը հրապարակել է գրոհի ենթարկված հասցեների ու հեռախոսահամարների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբեի — Sputnik. Ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում թիրախավորել են հայկական ֆեյսբուքյան օգտատերերին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է տեղեկատվական ցանցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Սրանք հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում և, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։ Հարևանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է»,- գրել է Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի' նրանք, ովքեր հրապարակված ցանցում գտել են իրենց տվյալները, պետք է անհապաղ փոխեն սոցցանցի և էլեկտրոնային հասցեի գաղտնաբառերը։

«Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը կամ շատ կարճ են, ինչը Ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույգեր ստուգել եմ, և դրանք աշխատում են»,- նշել է փորձագետը։

Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։

«Այնպես որ անպայման ստուգեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք»,- հորդորել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական ցանցահենները գաղտնաբառերը հիմնականում գողանում են Ֆեյսբուքի անունից նամակ կամ գրառում են կատարելով։

«Նրանք առաջարկում են լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, Ֆեյսբուքը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում»,- շեշտել է Մարտիրոսյանը։

Լրահոս
0