00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հյուրանոցներն ապահովագրված չեն վրացական սցենարի կրկնությունից

© FB / Everything Here / ყველაფერი აქПожар в батумской гостинице "Лео Гранд"
Пожар в батумской гостинице Лео Гранд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան հյուրանոցները, նույնիսկ ամենաբարձրակարգերն ու 5-աստղանիներն, ապահովագրված չեն հրդեհներից։ ԱԻՆ պաշտոնյան հայտնում է, որ հակահրդեհային ծառայությունը հյուրանոցներում տարիներ շարունակ համապատասխան միջոցառումներ չի իրականացրել և իրավունք էլ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Վրաստանում այսօր սգո օր է՝ ի հիշատակ Բաթումի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի։

Այս առիթով, Sputnik Արմենիան փորձել է պարզել` որքանով են հայաստանյան հյուրանոցներն ապահովագրված վրացական սցենարի կրկնությունից։ 2015թ-ից ի վեր ԱԻՆ-ը հայաստանյան հյուրանոցներում հակահրդեհային որևէ ստուգում չի իրականացրել և իրականացնելու իրավունք էլ չունի։ Մեր հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Пожар в батумском отеле Лео Гранд - Sputnik Արմենիա
Հրդեհ Բաթումի հյուրանոցում, որտեղ գտնվել են «Միսս Վրաստանի» մասնակիցները. 12 զոհ կա

Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2015թ-ի որոշմամբ, տեսչական բոլոր տեսակի ստուգումները մասնավոր ընկերություններում արգելվել են։ Այս որոշումը տարածվում է նաև հյուրանոցների վրա։

«Արդեն 2.5 տարի մենք ստուգումներ չենք իրականացնում հյուրանոցներում»,- ասում է Հայրապետյանը` հավելելով, որ դրանցում բնակվող հյուրերի անվտանգությունը թողնված է բացառապես հյուրանոցների սեփականատերերի բարեխղճության վրա։

«Եթե նախկինում մենք կարող էինք գոնե տարին մեկ անգամ ստուգում իրականացնել, պարզել հակահրդեհային վիճակը, անհրաժեշտության դեպքում միջոցներ կիրառել, անգամ դադարեցնել այդ օբյեկտի աշխատանքը, ապա հիմա մենք զրկված ենք այդ հնարավորությունից և կարող ենք ստուգումներ իրականացնել միայն ՀՀ վարչապետի գրավոր թույլտվությամբ»,- ասում է Հայրապետյանը։

Իսկ թույլտվություն ստանալու համար ԱԻՆ-ը պետք է դրանց անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներ ներկայացնի վարչապետին, ինչպիսին կարող են լինել հրդեհների դեպքերի ավելացումը կամ ցավալի հետևանքներով 1-2 դեպքերը։

Այդպիսիք Հայաստանում, բարեբախտաբար, վերջին շրջանում չեն գրանցվել, ուստի և նման թույլտվություն էլ 2015թ-ից ի վեր չի տրվել։

«Բայց հրդեհն անկանխատեսելի է։ Այն կարող է լինել մեկ անգամ և ունենալ ցավալի հետևանքներ»,- Վրաստանի դեպքը հիշեցնելով` նշում է ԱԻՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին Վրաստանի Բաթումի քաղաքի «Լեոգրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 12 մարդ էր զոհվել, ավելի քան 20 մարդ` հոսպիտալացվել։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել SPA սրահում էլեկտրալարերի գերտաքացումը։

 

Լրահոս
0