ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «System of A Down» ամերիկյան ռոք խմբի աստղ Սերժ Թանկյանն Instagram–ի իր էջում աչքի տեսքով անսովոր զարդի լուսանկար է տեղադրել։
Արտիստը լուսանկարի տակ արված մեկնաբանությունում խոստովանել է, որ նա 11 տարեկանից է օգնում է հորեղբորը ոսկերչական իրեր պատրաստել։
«Համալսարանն ավարտելուց հետո ես մի քանի տարի նրա հետ ամբողջ աշխատանքային օրեր եմ անցկացրել։ Հորեղբորիցս շատ բան եմ սովորել վաճառքի, բիզնեսի ու կյանքի մասին… Հենց այդ պատճառով ինձ համար մեծ պատիվ է սեփական ոսկերչական իրերի հավաքածու մշակել», – հավելել է երաժիշտը։
Շատ հետևորդներ հավանել են քարով արծաթե կախազարդը. շատերը ցանկացել են գնել այն։
Արտիստի հետևորդների ցանկում կան նաև ռուսալեզու օգտատերեր, որոնցից մեկն իր ընկերներին է նշել նկարի տակ` ակնարկելով, որ «արդեն գիտի` ինչ նվիրել նրա 30–ամյակին»։