ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Տամբովցի մարզիկ Ռուստամ Մադոյանը հաղթեց Fight Nights Global մրցաշարում։ Այս մասին հայտնում է «Тамбовский курьер»-ը։
Հաղթանակի համար 30 վայրկյան պահանջվեց։ Այդ ընթացքում Մադոյանը հարվածներ հասցրեց Միխայիլ Լեբեդևին` ոտքի երկու հարված ազդրին, որից հետո` ևս մեկ հարված թևի վրայով։
Դրանից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը և հայտարարեց հաղթողի անունը։
Ռուստամ Մադոյանը մարտական սամբոյի սպորտի վարպետ է, խառը մենամարտերում Տուլայի չեմպիոն, ինչպես նաև Տամբովի շրջանի բազմակի չեմպիոն նույն մարզաձևում, ինչպես նաև ձեռնամարտում, մարտական սամբոյում և ձյուդոյում։