00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի մասին միֆերի թոփ-հնգյակ․ հայտնի զբոսաշրջիկները բացահայտել են ճշմարտությունը

© Sputnik / Arpi BeglaryanДадиванк, Арцах
Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային մամուլում Արցախը հաճախ հիշատակվում է Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում։ Այդ պատճառով Արցախի հետ կապված ոչ այնքան ճշգրիտ պատկերացումներ են կազմվել։ Sputnik Արմենիան բացահայտում է միֆերն ու Արցախը ներկայացնում այնպիսին, ինչպիսին այն կա։

Քանի որ որոշ ԶԼՄ-ները փորձում են վարկաբեկել Արցախի համբավը, որն առանց այդ էլ տուժել է պատերազմի պատճառով, Sputnik Արմենիան որոշել է բացահայտել միֆերն ու սպառիչ պատասխան տալ զբոսաշրջիկների համար ամենակարևոր հարցերին։

Լիլիլթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Սահմանին անձնագրի մեջ կնիք է դրվում»

Արցախ կարելի է մտնել միայն Հայաստանի կողմից։ Արդյո՞ք մուտքի ժամանակ անձնագրում կնիք է դրվում։  Այդ հարցը շատ զբոսաշրջիկների է հուզում։ Քանի որ այդ կնիքը ոչ միայն բարդացնում է մուտքն Ադրբեջան, այլ նաև կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Հայտնի է, որ Ադրբեջանն իր «սև ցուցակի» մեջ է ներառում անձանց, որոնք առանց իր համաձայնության հատում են Արցախի սահմանը։

Город Ереван - Sputnik Արմենիա
Կոտրել կարծրատիպերը. ռուս զբոսաշրջիկների «առասպելները» Հայաստանի մասին

Ի դեպ, ի նշան բողոքի Ադրբեջանի քաղաքականության դեմ, այս տարվա գարնանը Արցախ ուղևորվեց մի շարք հայտնի լրագրողների ու բլոգերների խումբ Ռուսաստանից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, Իտալիայից ու այլ երկրներից։ Նրանց շարքում էին Սերգեյ Նովիկովը, Անտոն Մերկուրովը, Սվետլանա Բոլշեվիկովան ու հանգուցյալ Անտոն Նոսիկը։

Այս հանգամանքների հետ կապված՝ Արցախի իշխանությունները, որոնք զարգացնում են զբոսաշրջությունը, չեն պարտադրում վիզան ոչ հայ, ոչ օտարերկրյա զբոսաշրջիկներին։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Արցախի զբոսաշրջության վարչությունում, երկրի յուրաքանչյուր հյուր կարող է ինքն ընտրել՝ ստանալ կնիքը անձնագրի թե թերթիկի վրա, որը տրվում է ըստ զբոսաշրջիկի ցանկության։

«Արցախում գտնվելն անվտանգ չէ»

Արցախի ու Ադրբեջանի միջև հաշտությունը կնքվել է 1994 թվականի մայիսի 5-ին։ Չնայած դրան, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում հաճախ է լինում։ 2016 թվականին հարևան երկրի կողմից իրականացվող ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով նույնիսկ զինված բախումներ եղան, որոնք չորս օր տևեցին։ Սակայն կրակոցները հնչում են բացառապես սահմանամերձ գոտիներում։ Մնացած վայրերում ամեն ինչ շատ խաղաղ ու հանգիստ է։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել

Սակայն անվտանգության մասին ավելի լավ է խոսել օտար, այսինքն՝ նետրալ աղբյուրների միջոցով։

Լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը, որը բազմիցս եղել է Արցախում, հայտնում է, որ ճանապարհորդելն այնտեղ «բոլորովին անվտանգ է»։

«Այս տարվա մարտին առաջին անգամ եղա Արցախում։ Այդ վայրերն այնպիսի կախվածություն են առաջացնում, որ կես տարի անց գործընկերներիս հետ վերադարձանք՝ այդ զարմանալի երկրի մասին ֆիլմ նկարահանելու․․․ Ի դեպ, պետք է նշել, որ ճանապարհորդությունը դեպի Արցախ բացառապես անվտանգ են։ Ոչ մի զբոսաշրջիկ չի տուժել։ Եթե դուք մտածում եք, որ ինչ-որ բան գիտեք հյուրընկալության մասից, ապա դուք պարզապես չեք եղել Արցախում․․․», —նշում է բլոգերը։

Ճանապարհորդ Մարգարիտա Տուրչանինովան, որն այս տարի է Արցախ այցելել, երկրի մասին իր կարծիքը հարց-պատասխանի ձևով է ներկայացնում․

«Արժե արդյո՞ք Արցախ այցելել։ Անտարակույս, այո։ Գեղեցիկ բնություն, հիանալի մարդիկ, հարուստ պատմություն։

Անվտանգ է արդյո՞ք Արցախը կանանց համար։ Անտարակույս, այո։ Հասարակ ու ընկերասեր մարդիկ են։ Խնդրանքդ ոչ ոք անպատասխան չի թողնի»։

Արցախյան ճանապարհորդության անվտանգության հարցին անդրադարձել են նաև հեղինակավոր ամերիկյան The New York Times պարբերականը։ Հոդվածներից մեկում ասվում է, որ ընդհանուր առմամբ, Արցախն անվտանգ է զբոսաշրջիկների համար։

«Արցախցիներն ագրեսիվ ազգ են»

Համացանցում շատ է գործածվում այն միտքը, իբր արցախցիներն ագրեսիվ են ու ոչ ընկերասեր։ Նման պնդումը երկու կողմերին էլ շահավետ է։ Իսկ մենք այդ հարցին բլոգեր Ստանիսլավ Գորբունովի խոսքերով պատասխանենք.

Гандзасарский монастырь - Sputnik Արմենիա
Գանձասարում կգործի Մատենադարանի մասնաճյուղ

«Ես նոր եմ վերադարձել մեկ շաբաթանոց ճանապարհորդությունից Հայաստանում ու Արցախում։ Տպավորությունները շորն են, այդ վայրերն ինձ համար իսկական բացահայտում էին։ Բայց գիտեք, ամենից ավելի տպավորված եմ ոչ թե բնական տեսարժան վայրերով, հին պատմությամբ կամ լեռնային վանքերի զարմանալի գեղեցկությամբ, այլ այդ տարածաշրջանի ամենակարևոր արժեքն այնտեղի մարդիկ են։ Ես ապշած էի նրանց հյուրընկալությունից, բարեհամբույրությունից ու անկեղծությունից»։

Նույն Մարգարիտա Տուրչինովան նշում է, որ Արցախը բաց է մարդկանց համար։

«Արցախի Հանրապետությունը բաց է այն մարդկանց համար, որոնք հարգում են ուրիշներին, հավատում են իրենք իրենց ու հարգալից են վերաբերվում այլ մարդկանց ու պատմությանը», — պատմում է նա։

Արցախը ․․․

Իրականում, Արցախը վերջին երկու տասնամյակների ընթացքում կայուն զարգացում է ցուցադրում ամենատարբեր ոլորտներում։

Փայտի թանկարժեք տեսակները թույլ են տվել փայտամշակման արդյունաբերություն ստեղծել։ 2010 թվականից մասնավոր միջոցներով սկսել է զարգանալ կենսաէներգետիկ ոլորտը՝ «Կենսատեխնոլոգիա» ընկերության գործունեության շնորհիվ։ Բացի այդ, վեց-յոթ տարվա ընթացքում երկիրը մտադիր է տարեկան 15-20 տոննա ձկնկիթ արտադրել։

«Արցախում բացակայում են զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքները»

Զբոսաշրջությանն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում․բացվում են հյուրանոցներ ու ռեստորաններ, վերականգնվում են վանքերը։ Ինչպես մի անգամ նշեց հայտնի բլոգեր Սերգեյ Նովիկովը, որոշ ժամանակ առաջ դատարկ Դադիվանքում տասնյակ ուխտագնացները սովորական են դարձել։

Վերջին տասնամյակի ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է՝ 2016 թվականին հասնելով 15 000-ի, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 46% աճ՝ անցած տարվա համեմատ։

Հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը Արցախի մայրաքաղաքի մասին գրել է․«Ես Ստեփանակերտն ավելի շատ եմ հավանել, քան Երևանն ու Թբիլիսին․ամեն ինչ այնքան գեղեցիկ է, խնամված, չես ասի, որ քաղաքն այդպիսի մեկուսացման մեջ է զարգանում»։

Блогер Александр Алимов - Sputnik Արմենիա
Բլոգեր Ալեքսանդր Ալիմովը Արցախի մասին ֆիլմ է նկարահանում

Արցախում հյուրանոցային ու ռեստորանային գործի զարգացվածության մասին իմանալու համար բավական է Google-ին «հարցնել»։ Հավատացեք, ընտրությունն, իսկապես, մեծ կլինի։ Իհարկե, այնտեղ հինգաստղանի հյուրանոցներ չկան, սակայն կան բազում հաստատություններ, որոնք ծառայությունների լայն շրջան են առաջարկում։

Ապրելու պայմանների հարմարավետության մասին Տուրչինովան գրում է․«Ես հինգաստղանի հարմարավետություն եմ սիրում, ու ինձ համար այնտեղ շատ, շատ հարմարավետ էր։ Ոչ, մենք հինգաստղանի հյուրանոցներում չէին ապրում, բայց ամենուր մաքուր էր, համեղ ու մի տեսակ բարի։ Ընդհանրապես, Հայաստանում ու Արցախում մաքուր էր։ Ես չեմ սիրում, երբ կեղտոտ է լինում»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր երկրում գրեթե հիսուն հյուրանոցային հաստատություն կա ու մի քանի տասնյակ զբոսաշրջային վայր։ Բացի այդ՝ իշխանություններն աշխատում են զբոսաշրջային ապրանքի զանազանման ուղղությամբ՝ հյուրերին առաջարկելով ոչ միայն ճանաչողական արշավներ, այլ նաև տարբեր ժամանցային միջոցառումներ։

Այդ համատեքստում շատ տեղին է Politrus փորձագիտական-վերլուծական կայքի հրապարակումից մի հատված․«Արցախի անվանում են Կովկասյան Շվեյցարիա։ Լեռնային ռելիեֆն անկրկնելի ու զարմանալի բնություն է կանխորոշում․ զառիթափ  անտառոտ լեռնաշղթաներ՝ խորը ձորերով ու լեռնային աղմկոտ գետերի կիրճերով, ալպիական մարգագետիններ, առեղծվածային քարայրներ ու քարանձավներ, գեղատեսիլ լճեր։ Ու լեռներ՝ անկրկնելի, ֆանտաստիկ, դյութիչ, անվերջ ու զանազան․․․ Արցախում էքսկուրսիոն երթուղիների համար հիանալի հնարավորություններ կան՝ դա հին տարածաշրջան է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ, որտեղ մեծ քանակությամբ ճարտարապետական, հնագիտական ու պատմական տեսարժան վայրեր են կենտրոնացած»։

Լրահոս
0