ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայկական սփյուռքի ներկայացուցիչները տեղադրել են զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի արձանը, որի հանդիսավոր բացումը կկայանա նոյեմբերի 24-ին։
Արձանը կանգնեցվել է Սուվորովի փողոցի Ավտոճանապարհային տեխնիկումի դիմաց գտնվող պուրակում։
Ինչպես Sputnik Արմենիան գրել էր ավելի վաղ, արձանը կանգնեցվելու է Տոմսկի շրջանի հայերի միության նախաձեռնությամբ։ Անցյալ տարի միության ներկայացուցիչները քաղաքապետի անունով նամակ էին ուղարկել, որում պարտավորվել էին իրականացնել տարածքի բարեկարգման աշխատանքներն ու իրենց վրա էին վերցրել հետագայում արձանի պահպանման բոլոր ծախսերը։
Խոսքը պատվանդանի վրա դրված բրոնզե կիսանդրու մասին է, արձանի չափսերն են՝ 2x2 մետր, բարձրությունը 4 մետր է։
Կենսագրական տվյալների համաձայն՝ Սուվորովի մոր` Ավդոտյա (Եվդոկիա) Թեոդոսի Սուվորովայի օրիորդական ազգանունը Մանուկովա է։ Հայտնի է, որ նրա հայրը Պոտրոս I օրոք ծառայել է որպես սարկավագ։