00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Հայկ Ալումյան
Եթե փորձեն վերակենդանացնել մարտի 1-ի գործը, ամբողջ պատկերը կդնեն հանրության առջև. Հայկ Ալումյան
13:07
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոմինանտի հավակնություն. կհաջողվի արդյո՞ք Երևանին «էլեկտրականացնել» Աստանան և Բիշքեկը

© AP Photo / Dmitri LovetskyЛидеры Армении Казахстана России Кыргызстана и Таджикистана
Лидеры Армении Казахстана России Кыргызстана и Таджикистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է վերականգնել Հարավային Կովկասում էներգետիկ երաշխավորի կարգավիճակը, սակայն ստիպված կլինի ջանքեր գործադրել:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է իր մասին հայտ ներկայացնել  Եվրասիական էլեկտրաէներգիայի շուկայում, Sputnik Արմենիային ասել է էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը:

Флаги Армении и ЕС - Sputnik Արմենիա
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նոր տնտեսական «անակնկալներ» կմատուցի

Ըստ նրա՝ 1960-70-ական թվականներին Հայաստանի էներգետիկ համակարգը ստեղծվել է որպես էներգիայի սպառման համակարգ: Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասում գոյություն ունեցավ «Անդրկովկասի միասնական էլեկտրական համակարգեր» ցանցը, որտեղ Հայաստանը վճռական դեր է խաղացել, այդ թվում՝ ատոմակայանի շնորհիվ:

«Իրականում այն տարածաշրջանում էներգիայի երաշխավոր էր: Այսօր մենք տեսնում ենք, որ այս համակարգը վերականգնելու փորձ է արվում  Իրանի հետ: Դա  լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման տեսակետից»,- ասաց Դավթյանը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն է: Այսօր տարածաշրջանային շուկայի կառուցվածքն այնպիսին է, որ մշտապես իրականացվում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցման քաղաքականություն:

Հայաստանին ներկայում բավականին դժվար է մրցել գնային առաջարկի առումով,  օրինակ, հաշվի առնելով Վրաստանի հիդրոէներգետիկական շուկան:

Երկիրը պետք է աշխատի արտադրվող էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու վրա. խոսքն  ատոմակայանների, ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի մասին է: Ապագայում  վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրները չեն դիտարկվում  շուկայում ցածր մասնաբաժին ունենալու պատճառով:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ատոմակայանը փակելու փոխարեն կկառուցենք նորը. Հայաստանը գիտի իր անելիքը

Հայաստանի էներգետիկ համակարգը ծանրաբեռնված է միլիարդ դոլար վարկային բեռով:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարմանը, ապա Հայաստանին հետաքրքիր են  ինչպես իրանական շուկան (նրան հարկավոր է  2500 ՄՎտ), այնպես էլ Ռուսաստանի հարավը:

«Սակայն խնդիրը պետք է դիտարկել նաև եվրասիական ինտեգրման տեսակետից: Համակարգի ձևավորման փաստաթղթերից մեկը էլեկտրաէներգիայի մեկ միասնական շուկայի ձևավորումն է: Ղազախստանը և Ղրղըզստանը կանխատեսում են էլեկտրաէներգիայի պակաս: Մենք չենք կարող խոսել ուղղակի հոսքերի մասին, բայց ռուսական ցանցերի միջոցով սվոպային մոդելները թույլ են տալիս Հայաստանին իր հայտը ներկայացնել եվրասիական շուկայում»,- ասաց Դավթյանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանն այստեղ ունի մրցակիցներ, այդ թվում՝ Թուրքմենստանը, որը նախատեսում է արտահանումը մեծացնել գազի ցածր գնի հաշվին: Նրանք էլեկտրական գծեր ունեն Իրանի հետ, ուստի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր էլեկտրաէներգիայի գինը նվազեցնի:

Հայաստանը կարող է գերազանցել պահանջարկը երեք անգամ

Իր հերթին, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանը կարող է արտադրել 3 անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան անհրաժեշտ է:

«Այն կարող է ունենալ որոշակի գերիշխող դեր տարածաշրջանում»,- ասաց Մարգարյանը:

Հարցն այն է, թե ինչ կլինի նրա ինքնարժեքը,  ինչ գնով Հայաստանը կառաջարկի էլեկտրաէներգիան, և ինչ կանեն մրցակիցները:

Ընդ որում, նա ասաց, որ Հայաստանը բաց է իր հարևանների հետ էներգետիկ գործակցության համար:

Միևնույն ժամանակ, միավորված էներգետիկ համակարգի հզոր շուկային միանալը, միասնական շուկա ստեղծելը, հնարավոր գնային կրճատումները Հայաստանի համար այս նախագիծը բավական գրավիչ են դարձնում»,- ասաց Մարգարյանը:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. Ատոմակայանի առկայությունը թույլ կտա պահպանել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

Նրա կարծիքով՝ Իրանի, որի հյուսիսային շրջանները էներգակիրների մեծ պահանջարկ ունեն, նախագծին ներգրավվելը Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում:

Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, նրանք այժմ աշխատում են ոչ թե համագործակցության ուղղությամբ, այլ ընդդիմության մեջ, որը հեռանկար չունի: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ և ստիպված է գնալ լայն գործակցության Ռուսաստանի հետ, հետևաբար, Հայաստանի հետ համագործակցությունն անխուսափելի է:

Նրա կարծիքով՝ այս նախագծի շուրջ գործակցությունը պետք է չսահմանափակվի չորս երկրներով, հետաքրքրությունը նրա հանդեպ հնարավոր է  Կենտրոնական Ասիայի երկրներից:

«Այդ համատեքստում Հայաստանը պետք է ակտիվ, նույնիսկ, մասամբ «ագրեսիվ» քաղաքականություն վարել»,- ասաց Մարգարյանը:

Հյուսիս-հարավ նախագծի աշխատանքը մինչև 1,2 ԳՎ ընդհանուր ծավալով սկսվել է 2015 թ. դեկտեմբերին: 2016 թ. ապրիլին Երևանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրեցին ծրագրի համար «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում էր տեխնիկական ուսումնասիրության համատեղ մշակում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ծրագրի իրականացման հետագա միջոցառումների մշակման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին Բաթումում:

Լրահոս
0