ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 7-ին, 9-ին սպասվում է անձրև:
Այսօր` նոյեմբերի 5-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 16-18, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։