Վիգեն Դարբինյան
Սփյուռքահայ երգահան Վիգեն Դարբինյանին շատ է դուր եկել Sputnik Արմենիայի կարգախոսը. այն նմանեցրել է իր երգերից մեկին։
«Շատ է պատահում, որ ինչ-որ մեկին մեր կարևոր ասելիքը հետաձգում ենք։ Ու հաճախ մինչև որոշում ենք ասել, արդեն չափազանց ուշ է լինում»,- ասում է երգահանը։
Դարբինյանն առաջին անգամ է Հայաստանում, բայց խոստովանում է, որ այն իրեն հարազատորեն ծանոթ է։
«Հայաստանի հետ կապը միշտ եղել է, այստեղ խորհրդային շրջանից ի վեր մորս կողմից բարեկամներ ունեմ»,- ասում է նա։ Սփյուռքի ու հայրենիքի կապը, նրա դիտարկմամբ, պետք է իրապես բարեկամական լինի և ոչ թե «զբոսաշրջային»։ Հայը պիտի հայ լինի և ոչ թե հայաստանցի կամ սփյուռքահայ, կարծում է երգահանը։