00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զուգադիպություն, թե՞... Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում են հօգուտ գողերի՞

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОдин из фигурантов дела о коррупции
Один из фигурантов дела о коррупции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ պայքարում է կոռուպցիայի դեմ, համենայն դեպս հայտարարում է այդ մասին։ Հայտարարություններ, իհարկե, չեն կարող չլինել, բայց այդ նպատակով միջազգային կազմակերպությունների հատկացրած մեծ գումարներն առանձնապես արդյունք չեն տալիս։

Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ պայքարում է կոռուպցիայի դեմ, համենայն դեպս հայտարարում է այդ մասին։ Հայտարարություններ, իհարկե, չեն կարող չլինել, բայց այդ նպատակով միջազգային կազմակերպությունների հատկացրած մեծ գումարներն առանձնապես արդյունք չեն տալիս։

Օրեր առաջ հետաքրքիր զուգադիպություն եղավ։ Նախ՝ հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել խարդախության համար 12 տարի դատապարտված Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը դեռ պատիժն ամբողջությամբ չէր կրել։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Խաչիկյանին ներում է շնորհվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։

Вазген Хачикян - Sputnik Արմենիա
Ով էր այդ Խաչիկյանը, ինչ էր արել և ում հետ

1999-2010 թվականներին սոցապ ոլորտի մի խումբ պաշտոնյաներ հափշտակել էին թոշակառուների համար նախատեսած 261 միլիոն դրամը, իսկ խարդախությունն ու կոռուպցիոն սխեման բացահայտվել էր միայն մի քանի տարի անց։ Պարզվել էր, որ հափշտակությունների գլխավոր կազմակերպիչը Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետն էր` Վազգեն Խաչիկյանը։

Այդ պատմության մեջ չենք խորանա, որովհետև լրատվամիջոցները մանրամասն գրել են արդեն ու հիմա էլ ակտիվորեն քննարկում են Խաչիկյանի ազատումը։ Այստեղ կարևոր է այն փաստը, որ կոռուպցիոներին կարող են հանգիստ ներում շնորհել։ Իսկ հասարակությունը չի ուզում վերլուծել նրան ազատելու պատճառները, հասարակությունը սկսում է մտածել, որ այն մարդիկ, ովքեր եթե հետագայում նույն մեղադրանքով ձերբակալեն, կարող են շատ չանհանգստանալ, որովհետև պատժի ժամկետի կեսն էլ բանտում չեն անցկացնի։

Հենց նույն օրը կայացավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ասուլիսը, և նա հայտարարեց՝ կոռուպցիայի վերացումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է, իսկ հաջողության գրավականը` հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումը։

Չեմ կարող ասել, թե նույն օրը տեղի ունեցած այս երկու իրադարձությունը որքանով էին պատահական։ Եվ դա այդքան էլ կարևոր չէ։ Իհարկե, ասուլիսի ընթացքում չէին կարող Խաչիկյանի վերաբերյալ հարցեր չհնչել։ Դավիթ Հարությունյանն էլ այնքան հակիրճ ու անորոշ պատասխանեց, որ ասածից հնարավոր չէր որևէ հետևություն անել։

Մյուս կողմից՝ չի կարելի մեղադրել հասարակությանը, որ չհաստատված լուրերով ու մեկնաբանություններով է առաջնորդվում․ իշխանության տված տեղեկությունն այնքան քիչ է, որ ստիպված զարգանում է բանահյուսությունը։ Ու պետական կառույցների հանդեպ վստահությունն էլ չի ավելանում, երբ աղմկահարույց գործով դատապարտված բարձր պաշտոնյային ազատում են այն ժամանակ, երբ նա պատժի նույնիսկ կեսը չի կրել։

Вазген Хачикян - Sputnik Արմենիա
Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ. Խաչիկյանի առաջին հարցազրույցը

Միաժամանակ հասկանալի է, որ ներման պատճառները կարող են տարբեր լինել, և հասարակությունն էլ գուցե դրանք հասկանա, եթե տեղեկացված լինի։ Նախագահը ստորագրել է ներում շնորհելու մասին հրամանը։ Շատ լավ։ Բայց կարելի է որևէ մեկին հանձնարարել, որ պարզաբանի այդ որոշումը։ Հակառակ դեպքում հասարակության մեջ արմատավորվում է այն կարծիքը, որ բոլոր մակարդակի իշխանությունները բացարձակ անտարբեր են հասարակության արձագանքի նկատմամբ։

Արդարադատության նախարարը անդրադարձավ մեկ այլ նուրբ թեմայի՝ կարևորելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքի ընդունումը։

«Ցավոք, մեր հասարակությունը դրան բացասաբար է վերաբերվում, օրենքի շրջանակում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ` անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ, ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը», — ասել է Հարությունյանը։

Այո, հայ հասարակությունը բացասական է վերաբերում ազդարարման պրակտիկային, ու «խաբար մի տուր» պատգամը հայկական մտածելակերպի մեջ բավականին խորն է նստած։ Թեև խաբար տալիս են, այն էլ ինչպես։ Բայց մի բան է խաբար տալ՝ ով է գողացել տիկին Վարդանուշի լվացքը կամ ով է շուկայում տատից տարել դրամապանակը, իսկ այլ բան է…

Անհնար, ֆանտաստիկ իրավիճակ պատկերացնենք։ Ոմն մեկը, ասենք, տեսնում է՝ ինչպես է ոմն հարուստ քաղաքացի Х-ը մեծ կաշառք տալիս բարձր պաշտոնյա Y-ին։ Ու ոչ միայն տալիս է, այլ բարձրաձայն մեկնաբանում է իրավիճակը՝ ես` Х-ս, այսքան կաշառք տալիս եմ քեզ՝ Y-ին, այսինչ նպատակով։ Ու այդ ոմն մեկը ոչ միայն ներկա է, այլև նկարահանում է այդ ամենը՝ գունավոր ու մանրամասն։ Այսինքն ոմն մեկը կաշառք տալու ու վերցնելու բոլոր հնարավոր ապացույցներն ունի։ Հարց՝ արդյո՞ք նա կգնա իրավապահ մարմիններին այդ մասին հայտնելու։

Համարձակվում եմ պատասխանել այդ ոմն մեկի փոխարեն։ Քիչ հավանական է, որ գնա։ Որովհետև նա այսպես կմտածի. «Եթե իրավապահների մոտ գնամ այս տեղեկությունը հայտնելու, ամենայն հավանականությամբ ինձ բանտ կուղարկեն զրպարտության կամ թմրադեղերի վաճառքի համար։ Կամ մեկ ուրիշ բանի համար, եթե, իհարկե, մինչ այդ մեքենայի տակ չընկնեմ»։ Ոմն մեկը պարզապես կվախենա իր և բարեկամների համար։

Կարելի է ազդարարների պաշտպանության հիանալի մեխանիզմներ հորինել, ամենաառաջատար, նույնիսկ այլմոլորակային տեխնիկական միջոցներ գնել։ Միևնույնն է, հենց նույն իրավապահ մարմինների մարդկանց կառավարման մեխանիզմներն ու միջոցները հասարակության մոտ վստահություն չեն առաջացնում։

Հատկապես, եթե խոսքը մի փոքր ավելի լուրջ բաների մասին է, քան տիկին Վարդանուշի` պարանից կորած լվացքը։

Լրահոս
0