ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքից ազատել է Արտակ Հանիսյանին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, որի համաձայն` քաղաքապետն է նշանակում և ազատում վարչական շրջանի ղեկավարներին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արտակ Հանիսյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2015 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: