ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գրավել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը: Այս մասին գրում է armsport-ը:
28-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 57-րդ րոպեին: Այս գնդակը Մխիթարյանի համար առաջինն էր Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիների կազմում:
Խաղի 60-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվել է՝ տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:
Հիշեցնենք, որ սա Հենրիխի 50-րդ հանդիպումն է «կարմիր սատանաների» կազմում: