ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 28-30-ը, հանրապետության տարածքում հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 1-2-ը հանրապետության շրջանների զգալի մասում, հատկապես, երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի:
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: