00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոտայքում այս տարի ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ. Մարզպետը զեկուցել է վարչապետին

© официальный сайт правительства РАГубернатор Котайкского района сообщил премьер-министру о ходе реализации программ в регионе
Губернатор Котайкского района сообщил премьер-министру о ходе реализации программ в регионе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզում հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ։ Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը: Մարզպետը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտական փուլում են իրավաբանական անձանց համար ըստ գործունեության ոլորտների մաքրման աշխատանքների պահանջների և սակագների վերաբերյալ համապատասխան իրավական ակտերը:

Сбор урожая черешни и вишни - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության ոլորտում աճ չկա. վարչապետը մտահոգված է ու դժգոհ

Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նշված գումարի ծավալի ավելացման և առկա թերությունների վերացման, ինչպես նաև բժշկական հաստատություններում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն: Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ: Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության, 2 մլրդ դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մարզպետը նշել է, որ այս փուլում ևս քննարկվում են նոր ներդրումային ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդ քննարկման ընթացքում: Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:

Строительство медицинского центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Շինարարությունը պետք է սկիզբ ու վերջ ունենա. վարչապետի մտահոգությունը

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ծավալներով ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ են իրականացվում: Ջերմոցների տարածքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հա-ով և կազմել 81 հա: Առկա են 912 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հա-ն հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով (հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն): Ընդգծվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հա-ն հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հա-ն՝ 2017 թվականին:

Միաժամանակ վարչապետը մարզպետից հետաքրքրվել է կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը զեկուցել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 11 միավոր գյուղգործիք: Ըստ նրա՝ սա ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:

Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:

Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:

Լրահոս
0