ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ սա նրա երկրորդ այցն է, որն առավելապես գործնական-ճանաչողական նշանակություն ունի:
Այս տարի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից FIFA-ում կոռուպցիոն բազմամիլիարդ գործարքներին ուղղակի մասնակցության համար մեղադրանքից հետո Քուվեյթի շեյխը հրաժարական տվեց:
ՀՀ-ում շեյխին հյուրընկալող Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նրան ներգրավել Հայաստանի ամենահեռանկարային՝ հանքարդյունաբերության ոլորտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման դիմաց»: