ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԻՆ-ի կայքում։
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր` սեպտեմբերի 27-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 26-28, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։