ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը կօգնի երկու երկրներին գտնել երկուստեք հարմար փոխզիջումային որոշում Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ–ի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նշել է, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է համանախագահների ջանքերը` շփման գծում լարման նվազեցմանը և բանակցությունների վերսկսմանն ուղղված»,–ասել է Դյուժարիկը։
Նա նշել է նաև, որ ՄԱԿ–ը հույս ունի, որ նախագահների հանդիպումն արդեն կամրապնդի վստահությունը միմյանց նկատմամբ և կօգնի գտնել երկուստեք հարմար փոխզիջումային որոշում։
Հիշեցնենք, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում։