Արամ Սարգսյան
«Բոլորն իրենց ազգային, տոնական զգեստներն էին հագել, առավոտից մեծ հերթեր էին գոյանում ընտրատարածքներում։ Մարդիկ հաճույքով գալիս էին քվեարկության։ Ամեն ինչ լավ էր կազմակերպված և համապատասխանում էր միջազգային ընտրական իրավունքին»,–ասում է Արամ Սարգսյանը։
Դեմկուսի ղեկավարն ասում է, որ Քրդստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրաքի կառավարության հետ, որպեսզի այս հանրաքվեի արդյունքներն ընդունվեն և ճանաչվեն խաղաղ ճանապարհով։ «Եթե դա հաջողվի, կարծում եմ որևէ ցնցում չի լինի»,–նշում է Սարգսյանը։
Արամ Սարգսյանի կարծիքով` եթե տարածաշրջանի քրդերը կկարողանան միասնականություն դրսևորել, դա ավելի մեծ հնարավորություններ կստեղծի նրանց համար։