ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Իրան–Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը շարունակում է մնալ ՀՀ կառավարության օրակարգում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նախարարի խոսքով`ՀՀ կառավարությունը երկաթուղու կառուցման շուրջ բանակցում է «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության հետ, որը պարտավորվել է ծրագրի իրականացման, մասնավորապես` Հայաստանյան հատվածի կառուցման համար ներդրող գտնել:
«Երկու հանդիպում ենք ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել ենք արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- ասաց նախարարը:
2013թ. «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռոսիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել է փոխհամաձայնության մասին հուշագիր:
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: