00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհվող Հայաստան. հանրապետության տարբեր մարզերում տարածքներ են այրվում

© Sputnik / Karen EpremyanПожар в Бюракане
Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 25-26-ը արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 26-ին, ժամը 07:49-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները Գեղարքունիքի մարզում, որին մասնակցում է նաև պաշտպանության նախարարության տրամադրած 1 միավոր տեխնիկա, հայտնում է ԱԻՆ-ը:

Пожар в Бюракане пока не потушен - Sputnik Արմենիա
Արա լեռան հրդեհը մարել չի հաջողվում. օր չորրորդ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի «Չաիր» կոչվող տարածքում, գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վերջին երկու օրը հրդեհներ են բռնկվել  Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» համալիրի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտ՝ 300 քմ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝  200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի կամրջի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարեցվել ողջ գիշեր: Սեպտեմբերի 26-ին, Ժամը 08:00-ի դրությամբ աշխատանքներում ներգրավված են երկու մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող:

Լրահոս
0