ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ռուս գեներալ Վալերի Ասպովը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գրոհայինները հարձակվել են սիրիական բանակի վրա, որում գտնվել է Ասապովը։ Գեներալն օգնում էր կառավարել Դեր Զորի ազատագրման գործողությունը։
«Վալերի Ասապովը մահացու վիրավորվել է ականի պայթյունից»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ասապովը հետմահու պարգևատրման է ներկայացվել։