ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Անցած հանգստյան օրերին Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Երասխ բնակավայրի մերձակայքում ջոկատի զինծառայողները ձերբակալել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անհայտ անձի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
Ազդանշանային համակարգը շրջանցելու նպատակով նա փորձել է անցնել վայրի կենդանիների համար նախատեսված, հատուկ կահավորված սողանցքի միջով։
Սահմանախախտը ձերբակալման ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։

Ստուգման ժամանակ նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև արգելված իրեր չեն հայտնաբերվել։
Խախտում իրականացրած անձի խոսքերով նա Իրանի Իսլամական պետության քաղաքացի է, ծնվել է 1985 թվականին։
Ներկա պահին ԱԱԾ-ն համալիր ստուգումներ է իրականացնում։
Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում սա արդեն երկրորդ դեպքն է։