ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Երևանում հենց նոր ավարտվեց վերջին մի քանի տարվա մեջ առաջին գեղեցկության մրցույթը։ «Միսս Հայաստան — 2017» տիտղոսը ստացավ Լիլի Սարգսյանը Երևանից։ Առաջին վիցե-միսսի տիտղոսը հասավ Լատվիայի Անահիտ Իսախանովային։
«Միսս Տղանդ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թերեզա Մարտիրոսյանը Սյունիքից, Սփյուռքի թագուհի դարձավ Սինտիա Թաբուջյանը Լիբանանից, «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակը հասավ Գյումրեցի Եդուարդա Բաղդասարյանին։
Չորրորդ վիցե-միսս դարձավ Արմինե Մանուկյանը, երրորդ վիցե-միսս՝Թերեզա Մարտիրոսյանը, երկրորդ վիցե-միսս՝ Արփինե Հարությունյանը։
Հաղթողների անունները երկար ժամանակ չէին հայտարարում։ Աղջիկները ստիպված էին երկու անգամ բեմ դուրս գալ․ մնում էր գուշակել՝ հաղորդավարները ժամանակից շուտ չէին ուզում հայտարարել արդյունքները, կամ կազմակերպիչները չէին հասցրել հաշվել ձայները։
Բոլոր մասնակիցները ստացան արժեքավոր նվերներ, իսկ գեղեցկության թագուհին՝ դրամական մրցանակ։

Կազմակերպիչները մտադիր են «Միսս Հայաստան» մրցույթն ավանդական դարձնել, հաղթողներին հնարավորություն տալ հետագայում մասնակցել այնպիսի հեղինակավոր գեղեցկության մրցույթների, ինչպիսիք են՝ «Միսս աշխարհ», «Միսս Տիեզերք»։
Մինչև մրցույթը աղջիկները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, մասնակցել նկարահանումների, շփվել տեղացիների հետ։ Նախատեսվում է տարազներով ելույթ, Հայաստանում ճանապարհորդության մասին ֆիլմ և ոչ միայն։
«Միսս Հայաստան» առաջին մրցույթն անցկացվել է 1996 թվականին, իսկ վերջինը՝ 2012-ին։ Դրանց հաղթողներն էին, համապատասխանաբար, Կարինե Խաչատրյանն ու Աննա Առաքելյանը։ Հինգ տարի շարունակ մրցույթը չի անցկացվել միջոցների սղության պատճառով։