00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը

© Official site of the President of RAПрезидент Республики Арцах Бако Саакян
Президент Республики Арцах Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են երկրի կառավարության կառուցվածքին ու կազմին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ»

Նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը` պետական նախարար, առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն,
պաշտպանության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ` ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Նախագահի հրամանագրով նշանակվել են.

  • պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը,
  • առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը,
  • արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը,
  • արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը,
  • աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը,
  • բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը,
  • գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը,
  • էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը,
  • կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը,
  • մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը,
  • պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը,
  • քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը,
  • ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.

Шаварш Кочарян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Շավարշ Քոչարյան. «Լարենք ջանքերը Արցախի միջազգային ճանաչման շուրջ»

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:

Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.

Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Լրահոս
0