ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Sputnik գործակալությունն ու RT-ն տեղեկություն հաղորդող գլխավոր աղբյուրներն են ամերիկյան նկարիչ Դևիդ Ռասսելի համար։ Այդ մասին նա պատմել է պատմել է Միլան Վուկելիչին՝ Sputnik Սերբիայի հետ բացառիկ հարցազրույցում։
Շատ ԶԼՄ-եր, Ռասսելի խոսքով, այսօր այնպիսի նորություններ են հրապարակում, որոնց դժվար է հավատալ, իսկ Sputnik-ը, որպես տեղեկության աղբյուր, շատ օգտակար է։
«Sputnik եմ կարդում, որպեսզի տեղյակ լինեմ, թե ինչ է կատարվում Սիրիայում, քանի որ այնտեղ, ինչպես նաև Sputnik ալիքով, ավելի շատ օգտակար տեղեկություն կա, քան առաջատար ամերիկյան ԶԼՄ-երում»,- նշել է ռեժիսորը՝ հավելելով, որ սկզբունքորեն դեմ է ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությանը։
Նա նաև հիշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում, մեկնաբանել է ամերիկյան առաջնորդի՝ Հիտլերի հետ համեմատությունը։
«Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք ծանոթ են նրա հետ։ Հիշեք՝ Հոլիվուդն ու քաղաքական գործիչները դավադիր համաձայնության մեջ են։ Թրամփը տարօրինակ գիժ ծաղրածու չէ։ Նա այն մարդն է, որը կարողացել է դավադիր կերպով հաղթել նախագահական ընտրություններում, սակայն, ինչպես նշեց Վլադիմիր Պուտինը, Թրամփին չի կարելի անտեղյակ ու տգետ մարդ համարել, թեև լրատվամիջոցները շատ կցանկանային, որ մենք դրան հավատայինք։ Նա, իհարկե, հրաշալի մարդ չէ, ու ես նրան իմ ձայնը չեմ տվել, բայց ես իմ ձայնը չեմ տվել նաև Հիլարի Քլինթոն»,- նշել է Ռասսելը։
Նկարիչը հավելել է, որ Թրամփը շարունակում է զարմացնել ամերիկյան քաղաքական գործիչներին՝ վայելելով այդ գործընթացը։