ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-28-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում։
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
«Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
Երևանում սեպտեմբերի 24-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Այսօր` սեպտեմբերի 24-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 30-32, գիշերային ժամերին` 16-18 աստիճան տաքություն։