00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան 2084. «հեքիաթ-պետություն» կամ Օրուելի մոտիվներով անտիուտոպիա

© Sputnik / Asatur YesayantsГлавные часы Республики
Главные часы Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության օրից ու երկրի նորագույն պատմությունից ոգեշնչված՝ Sputnik Արմենիան իր ընթերցողին առաջարկում է Հայաստանի ապագայի հավանական զարգացման երկու տարբեր վարկած:

Դավիթ Գալստյան, Sputnik.

Անկախության տոնին նախորդող ու հաջորդող օրերի ընթացքում ընդունված է հայացք գցել անցյալին, վերլուծել և գնահատել ձեռքբերումները: Ինչպես ասում են, առանց անցյալի ապագա չկա:

Սեպտեմբերի 21-ին նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆանտաստ գրողներ Հերբերտ Ուելսի և Սթիվեն Քինգի ծննդյան օրն էր: Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության օրինակով առաջարկում ենք այս հեղինակների հետ ուղևորվել դեպի ենթադրյալ ապագա, որը սպասում է Հայաստանին 2084 թվականին:

Ապագան, իհարկե, անկանխատեսելի է, սակայն այս երկու հեղինակն իրադարձությունների զարգացման երկու հավանական տարբերակ են առաջարկում, որոնք կարող են լինել, կարող են նաև չլինել մոտակա 60-70 տարում: Ամեն մեկն ինքը որոշի, թե որքան լուրջ կարելի է վերաբերվել այդ կանխատեսումներին։

День независимости отметили в Армении - Sputnik Արմենիա
Անկախությունը պաշտոնյայից ու շարքային քաղաքացուց պահանջում է քրտնաջան աշխատանք

Մեկը նման է ուտոպիայի, երկրորդը դրա հակոտնյան է:

N.b. Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում սցենարների նման զարգացումների համար (հատկապես երկրորդի):

Հայաստանը` ջրի մատակարար և անհավանական զենքի տեր

«Հայաստան 2084»-ի առաջին տարբերակը ներկայացնում է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Դեռևս 2014 թվականին նա ներկայացրեց այն 9 ենթադրությունը, որը կանխատեսել էր մոտակա 9 տարվա համար: Դրանցից 4-ը, նրա խոսքով, արդեն իրականացել են:

«Այդ կանխատեսումները բխում են հայկական ժողովրդական հեքիաթներից, և ինչպես ասում էր Եղիշեն, ապագան աշտարակ է ապագային նայելու համար: Անցյալին նայելով` մենք կարող ենք կառուցել ապագայի կամուրջը», — ասել էր Կիրակոսյանը: Հայաստանում, նրա խոսքով, կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու միջուկային զենք ստեղծելու համար, ինչին կնպաստեն Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պես երկրները:

  •  Հայաստանը միջազգային կենտրոն կդառնա, որը այլընտրանք է առաջարկելու գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքին:
  •  Հայաստանում ծնելիության միջին մակարդակը կաճի` 2-3 երեխայի փոխարեն հասնելով 5-6-ի: Տարիներ անց ծնելիության ու հայրենադարձության շնորհիվ երկրի բնակչության թիվը կհասնի 5-6 միլիոնի:
  • Հայաստանի բնակչության աճի համար հայրենադարձությանը կնպաստի Ռուսաստանը` ելնելով սեփական շահերից:
  •  Ապագայում Հայաստանում կսկսվի հանքերի ազգայնացումը, ինչը գերակա շահ կճանաչվի:
  •  Քաղաքական բոլոր կուսակցությունները, որպես քաղաքական պայքարի միջոց, կսպառեն իրենց: Կուսակցություններն, ըստ նրա, նույնքան հնացած երևույթ կդառնան, որքան երաժշտական ձայնապնակներն են այսօր:
  • Հայաստանում տեղեկատվահոգեբանական (փսիխոտրոնային) զենք կստեղծվի:
  • Երկրում նոր իսլամական շինություն կկառուցվի:
  •  Միջազգային բեսթսելեր է դառնալու հայկական ընտանիքի մասին պատմող ֆիլմը: Այն հայտնի կդառնա ամբողջ աշխարհում:
  • Արևելյան երկրներում տարբեր աղետների հետևանքով ջուրը ոսկու գին է ունենալու:

Հայաստանը պետական մասշտաբներով կսկսի խմելու ջուր վաճառել ամբողջ տարածաշրջանին։ Կպահեստավորի սեփական ջրային ռեսուրսները և կվաճառի այդ բոլոր երկրներին։

Կիրակոսյանի խոսքով` Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կփորձի Հայաստանի հետ ցամաքային սահման հաստատել։ Դեռ պարզ չէ, թե որ կողմից, բայց այդ գործընթացն անպայման տեղի կունենա։

Կիրառության մեջ կմտնի «բարեկամական լոտո» հասկացությունը, որը թույլ կտա ներդնել առանց տոկոսադրույքի վարկ ստանալու մեխանիզմը։ Մարդիկ այլևս չեն տառապի բանկերի տոկոսադրույքների պատճառով։

Հայաստանը 2084 թվականին, նրա խոսքով, կդադարի պետություն լինել այս բառի ստանդարտ հասկացության առումով։ Այն չի լինելու որպես պետական միավոր, քանի որ որպես ազգի գոյության երաշխիք դրա անհրաժեշտությունը կվերանա։ Այդ միտումը հետագայում կտարածվի ամբողջ աշխարհում։

Փոխարենը կլինի «տների» վրա հիմնված հասարակություն, «տներ», որոնք գործելու են մեղվի փեթակների սկզբունքով։

«Ես դա անվանում եմ «հեքիաթ-պետություն»։ Սակայն դա տեղի է ունենալու անսահման զարգացած տեխնոկրատիայի պայմաններում», — ասել էր Կիրակոսյանը։

День независимости Армении - Sputnik Արմենիա
Անկախ Հայաստանի ձեռքբերումների լավագույն հնգյակը. IT–ից մինչև բանակ

Անկախության տոնն ապագայում կվերանա, քանի որ տոնելու առիթ էլ չի լինի, որովհետև նման կատեգորիա այլևս չի լինի։ Մարդը, նրա կարծիքով, կհասկանա, որ «անկախությունը» ներքին հասկացություն է, ոչ թե արտաքին։

«Միակ ֆունկցիան, որն այսօր իրականացնում է պետությունը, ռազմական պաշտպանությունն է։ Մյուս բոլոր գործառույթները կարող են իրականացնել մասնավոր կառույցները, ընդ որում` շատ ավելի լավ։ Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում բնակը կդադարի «մարդկային» լինել, և մարդուն կփոխարինի համակարգչով կառավարվող տեխնիկան»։

Այդ ժամանակ կգործի տելեպորտացիա հասկացությունը, որի իրականացման մեխանիզմներն արդեն իսկ կարելի է կանխագուշակել։ Այդ պայմաններում ժամանակն ու տարածությունը խիստ կկրճատվեն։

Նրա խոսքով` վարչապետը մասնակիորեն ծանոթ է այդ կետերին, դրանցից 10-ը մոտ ապագայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Կիրակոսյանի կարծիքով, այս ամենը տեսանելի կլինի մարդկության մեկ այլ ձեռքբերման` գլխի փոխպատվաստման շնորհիվ։

Խաբեբաների գլխավորած եկեղեցիներ և գիտնականների գաղտնի կազմակերպություն

Երկրորդ վարկածի հեղինակը հոգեբույժ, գրող Արամ Հովսեփյանն է, որի կարծիքով, մարդիկ ապագայում առաջնորդվելու են սնահավատությամբ, մի շարք գուշակներ, բախտագուշակներ են հայտնվելու, որոնք ազդեցություն են ունենալու մի շարք երևույթների և մարդկանց քայլերի վրա։

«Մարդիկ կսկսեն բախտագուշակներին հարցնել, թե ուր արժե գնալ կամ ինչ գործ կարելի է ձեռնարկել», — ասում է Հովսեփյանը։

«Գուշակներին» ստեղծելու է իշխող դասը, վերահսկելու է եկեղեցին։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայկական անկախության բանաձևը. կախում Հայրենիքից ու երազանքից

Որպես հակակշիռ ` գիտնականների և գիտությանը հավատացող կիրթ մարդկանց գաղտնի կազմակերպություն է գործելու։

Հասարակությունը բաժանված է լինելու դասերի` վերնախավ, որոշակի միջին դաս և գրեթե «ստրկացած» աշխատավոր դաս` կյանքի ցածր մակարդակով։ Գիտնականների կամ կիրթ մարդկանց դասը պայքարելու է այդ համակարգի դեմ։

Այդ համակարգը կարելի է անվանել առանց ագրեսիայի բռնատիրություն, քանի որ բնակչության մեծամասնությունը չի ձգտի որևէ բան փոխել կամ հակազդել դրան։ Համատարած անտարբերություն կտիրի։ Մարդիկ կաշխատեն, որպեսզի իրենց ցանկություններն իրականացնեն վիրտուալ իրականության մեջ։

Մյուս կողմից` զարգացման մակարդակը հասանելի կդարձնի տեխնիկան, որոնց թվում կլինեն անձնական օդային միջոցները, խելացի տները։

Տեխնիկական առաջընթացը կհանգեցնի նրան, որ բնակչության մեծ մասը կապ կունենա վիրտուալ իրականության հետ։

«Նույնիսկ մատուցողները կաշխատում ոչ թե իրական սրճարանում, այլ վիրտուալ հաստատություններում», — կարծում է Հովսեփյանը։

Բնապահպանական ճգնաժամ կլինի, ամեն ինչ կցամաքի, գյուղատնտեսություն գրեթե կվերանա, սնունդն արհեստական կլինի։

Հայաստանի 3–րդ Հանրապետությունն անցել է 26 տարվա դժվարին, քարքարոտ, բայց փառահեղ ճանապարհ - Sputnik Արմենիա
26-ամյա Հայաստանի դժվար ու փառահեղ ուղին

Մարդիկ գրեթե ոչինչ չեն անի իրական տիրույթում, բոլոր ցանկությունները կկարողանան բավարարվել վիրտուալ աշխարհում, ինչն ավելի հեշտ կլինի. միայն գումարի կարիք կլինի։

Նրանք ավելի մեծ կախվածություն կունենան մյուսներից, քանի որ սեփական նախաձեռնություններ չեն ունենա, հանգիստ կընդունեն այն ամենը, ինչ կարվի իրենց համար։

Դպրոցները նույնպես վիրտուալ տիրույթում կգործեն, իրական կյանքում դպրոց հաճախելը պարտադիր չի լինի։ Կրթության մակարդակը կտրուկ անկում կապրի, գրագիտության ցածր մակարդակի հաշվին էլ ձգտումը գրեթե զրոյական կդառնա։

Առողջության հետ կապված խնդիրները որոշակի առումով ավելի կբարելավվեն, մարդիկ ավելի երկարակյաց կլինեն։

«Նրանք կյանքի իմաստ չեն փնտրի, իսկ պատահական ցանկությունները կբավարարվեն վիրտուալ տիրույթում։ Մշակույթն ու արվեստը կպահպանվի լայն գործածության ապրանքների մակարդակում», — վստահ է Հովսեփյանը։

Մեկնաբանությունների մեջ առաջարկում ենք գրել Հայաստանի ապագայի ձեր տեսլականն ու սեփական սցենարը։

Լրահոս
0