ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ամերիկյան Allure պարբերականին տված հարցազրույցներից մեկում խոսել է այն տարիքի մասին, որից հետո այլևս հնարավոր չէ մերկ նկարահանվել։
«Մի՞թե ես կարող եմ մերկ նկարվել, օրինակ, տասը տարի անց։ Չգիտեմ` երբ է գալիս այդ տարիքը, որը սահմանափակում է մերկ նկարահանվելու հնարավորությունը, բայց ինքս որոշում կկայացնեմ», — պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է Քիմը։
Ավելի վաղ հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնի կինը` Շերոն Օսբորնն իր «The Talk» հեռուստաշոուի շրջանակում նշել էր, որ Քարդաշյանը շատ սեքսուալ է, կապ չունի` ինչ տեսքով է նկարահանվում` մերկ, թե հագնված։
Նվերներ
Քիմն ամսագրին տված հարցազրույցում պատմել է նաև, թե ինչպես են նրանք ամուսնու` Քանյե Ուեսթի հետ ամեն բան անում, որպեսզի իրենց երեխաները նյութապաշտ չմեծանան։
«Մենք նրանց երես չենք տալիս նվերներով… Քանյեի հետ անդադար քննարկում ենք այդ հարցը։ Ամեն ինչ պետք է լինի հիմնավորված և մտածված», — ասել է Քիմը։
Քարդաշյանը նաև նշել է, որ այլևս չի սիրում նվերներ ստանալ, և ինքն ու ամուսինն այլևս նվերներ չեն մատուցում միմյանց։ Բացառություն չի եղել նաև նրանց հարսանեկան տարեդարձը։
Նա նշել է, որ Փարիզ կատարած անհաջող ուղևորությունից առաջ (որտեղ Քիմին կողոպտել էին), դուստրն է հետաքրքիր նվեր մատուցել։
«Մանր-մունր իրերով լի տուփ էր, որը ես նվեր ստացա իմ երեք տարեկան Նորթից Փարիզ մեկնելուց առաջ։ Ուղևորությունից առաջ տհաճ կանխազգացում ունեի, դուստրս նույնպես զգացել էր դա», — ասել է Քիմը։
Արդյունքում դուստրը մայրիկին զարդերով տուփ էր նվիրել և ասել, որ դա թալիսման է, որն ուղևորության ժամանակ կպաշտպանի ծնողներին։