ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր — Sputnik. Սեպտեմբերի 19-ին, ժամը 05:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան-Ջանֆիդա ավտոճանապարհի մոտակայքում գտնվող տներից մեկում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը:
Ամբողջությամբ այրվում է տունը՝ 100 քմ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: