ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Oպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան 80 տարեկան էր: Նա մահկանացուն կնքել է հիվանդանոցում։
«Վիրահատությունից հետո նա իրեն վատ չէր զգում, և հույս կար, որ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ, և այսօր վաղ առավոտյան նա մահացավ»,- ՌԻԱ Նովոստին է հայտնել արտիստի ծանոթներից մեկը։
Զուրաբ Սոտկիլավայի հրաժեշտի արարողությունը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Մեծ թատրոնում, հուղարկավորությունը` Թբիլիսիում։
2015 թվականին բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մոտ հայտնաբերել Էին ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք:
Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխումում: Նա Մեծ թատրոնի մենակատար էր 1974 թվականից: