ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է հանգուցյալների հիշատակին նվիրված օրը (Մեռելոց), որին նախորդում էր Խաչվերացը` Քրիստոսի հաղթական խաչի տոնը։
Մարդիկ այս օրը այցելում են իրեն հարազատների ու բարեկամների գերեզմանները։
Հայաստանի կառավարության որոշմամբ սեպտեմբերի 18-ը ոչ աշխատանքային օր է, այս օրվա փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը։
Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդում է Մեռելոցը:
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային օր հայտարարվեց 2008 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։