00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ համ ունի Հայաստանը. Սանկտ Պետերբուրգը գտել է պատասխանը

© Sputnik / Асатур ЕсаянцДень города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները, որից հետո «Սանկտպետերբուրգսկիե վեդոմոստի» պարբերականը հետաքրքրիր հոդված է հրապարակել Հայաստանի ու պատվիրակության այցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում ներկայացնելով Երևանի զբոսաշրջային հնարավորությունները` հայ հյուրերը համոզմունք հայտնեցին, որ երկիրն ընդհանուր առմամբ ու մայրաքաղաքը մասնավորապես Պետերբուրգի բնակիչներին դուր կգա և պետերգուրգցիներին խոստացան շատ արև ու սեր։ Այս մասին գրում է «Սանկտպետերբուրգսկիե վեդոմոստի» պարբերականը։

«Երևանի հանդեպ լավ տրամադրվածությունը ցուցադրեց նաև հյուսիսային մայրաքաղաքը. Շուտով այն աշխարհի 15-րդ քաղաքը կդառնա, որտեղ Պետերբուրգի զբոսաշրջային գրասենյակ կբացվի»,- նշված է հոդվածում։

Հեղինակը հարց է առաջ քաշում` իսկ ինչո՞վ մեզ կարող է գրավել Հայաստանը։

«Դա այն քիչ երկրներից է, որտեղ ռուս զբոսաշրջիկին դիմավորում են հարազատի պես։ Լեզվի խնդիր բացարձակ չկա` գրեթե բոլորը խոսում են ռուսերեն։ Անվտանգության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ գիշերը կարելի է հանգիստ զբոսնել Երևանում։ Հյուրանոցները շատ են` ամեն մեկի ճաշակի ու դրամապանակի համապատասխան»,-նշում է պարբերականը։

Հեղինակի խոսքով` հայկական խոհանոցի մասին էլ իսկական առասպելներ են պատմում. հայկական խոհանոցն այնքան համեղ է, հագեցնող ու տարբեր, որ մինչ այժմ չի թողնում` միջազգային արագ սննդի ցանցերը տեղական շուկա մտնեն։

«Ինչի՞ համար։ Մենք մերն ունենք», — ասում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը։

Այդ կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի գաստրոնոմիական ծրագիր է կազմակերպել։

«Մենք կարևորում ենք քաղաքային զբոսաշրջության զարգացումը, — պարզաբանել է Օրբելյանը։ — Իսկ գաստրոնոմիան հիանալի միջոց է ոչ միայն տեղական խոհանոցի մշակույթին, այլև ընդհանրապես մշակութային ավանդույթներին ծանոթանալու համար»։

Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Ութ երևույթ, որ կզարմացնի Երևան այցելող ցանկացած զբոսաշրջիկի

Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստան արժե գնալ միայն համեղ խոհանոցի համար։ Ամենևին էլ ոչ։ Երևանն առաջարկում է հյուրերին 65 թանգարան, 52 հա կանաչ տարածք, ամենուրեք գործող անվճար Wi-FI։ Հայաստանի մայրաքաղաքում կենդանաբանական հիանալի այգի կա, որտեղ կարելի է տեսնել ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչների։ Հյուրերին առաջարկվում է նորույթ` գիշերային շրջայց քաղաքով, որի ժամանակ Երևանը բոլորովին այլ տեսանկյունից է ներկայանում։ Իսկ տեղական տոների ցանկում կան նույնիսկ ձմերուկի ու ազգային հագուստի փառատոներ։

Իսկ եթե հաշվի առնենք, որ մյուս տարի Երևանը 2800 տարեկան է դառնում (հին Էրեբունին հիմնվել է Հռոմից 29 տարի առաջ), ապա կարիք չկա խոսել այն մասին, որ քաղաքը հարուստ է պատմական ու մշակութային տեսարժան վայրերով։

Զբոսաշրջությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնում և՛ Պետերբուրգի, և՛ Երևանի իշխանությունները։ Մասնավորապես, Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովն ասել է, որ «մենք այս ոլորտի նույնիսկ 10% ներուժը չենք օգտագործել» ու համոզմունք է հայտնել, որ հայ պատվիրակության այցը դրական փոփոխություններ կբերի։ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն էլ հավելել է` զբոսաշրջության ոլորտում կոնկրետ արդյունքների ժամանակն է եկել, մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչ, որ այն հնարավորինս կայուն զարգանա։

Դրան է նպաստում նաև Պետերբուրգից Երևան ուղիղ չվերթի վերականգնումը։

Լրահոս
0