ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 31-33, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.10C (1976 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.10C (1981 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C։