00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական թեժ աշունը «ջրվեց»

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որևէ ուժ ամռանը թեժ աշուն այդպես էլ չխոստացավ, քանի որ նախորդած խորհրդարանական ընտրությունների արդյունքները երեսատեղ չթողեցին:

Աննա Վարդանյան, Sputnik

Ընդդիմադիր որոշ ուժեր  դուրս մղվեցին, որոշները, նույնիսկ, ժամանակավրեպ են:  Հները գնացին,  նորերն էլ չկան, որ  իրավիճակ թելադրեն: Իսկ իշխանական դաշտում  իրավիճակը կակտիվացնեն հենց խորհրդարանական տարվա մեկնարկով: Կսկսեն  վարչապետի իրենց թեկնածուի  լոբինգն անել:  Իսկ վարչապետն, ամեն դեպքում, հայտնի անհայտն է լինելու:

Зал заседания Правительства РА - Sputnik Արմենիա
Հայաստանը ապրիլին նոր վարչապետ կունենա

Սեպտեմբերի 13-ին լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության  մեկ տարին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ անցող տարին բավականին բարդ ժամանակաշրջան էր Կարեն Կարապետյանի համար:  Այն նախընտրական էր, իսկ, որպես կանոն, այն միշտ համարվում է ոչ բարենպաստ տնտեսության համար:  Դրանով հանդերձ, կառավարության ղեկավարը  բավականին զգուշավոր օպտիմիզմով  սկսեց իր գործունեությունը:  Նա չէր ընկալվում որպես համակարգի մարդ, ինչքան էլ որ նախընտրական շրջանում նրան հատուկ կարգավիճակով  ՀՀԿ-ին  անդամագրեցին:  Վիգեն Հակոբյանի  խոսքով՝ իր գործունեության  առաջին տարին Կարապետյանն, ըստ էության, վարվեց այնպես, ինչպես և բնորոշել էր՝ զբաղվեց  գույքագրմամբ, սանիտարական մաքրմամբ  և որոշակի հիմքերի ձևավորմամբ:

Չնայած՝ այս տարվա առաջին կիսամյակում  արձանագրված  տնտեսական աճն այն չէ, ինչն իր մաշկի վրա կզգա յուրաքանչյուր քաղաքացի, այդուհանդերձ, Կարապետյանը և իր ձևավորած կառավարությունը տնտեսության աշխուժացման առումով  որոշակի քայլեր արել են: Դրական տեղաշարժեր կան, հատկապես, տուրիզմի, հարկային ու մաքսային ոլորտներում:  Պարզեցվել են նաև գնումների ընթացակարգերը, քայլեր են ձեռնարկվել հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման ուղղությամբ:  Վարչապետի գործունեության, թերևս, ամենանկատելի  քայլը  պետական համակարգում  մենթալիտետային փոփոխություններն են:

«Կառավարման ոլորտում, հատկապես՝ մարզերում, տեղի իշխանիկների համար դրվել է քաղաքակրթության բարձրացման նշաձողը»,- նկատում է քաղտեխնոլոգը:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր իշխանության պարագայում վարչապետի ֆիգուրը ամենազոհաբերվողն է, կարելի է ասել, որ ներկա կառավարութան և այն ձևավորողի  ռեյտինգը կամ վստահությունը բավականին բարձր է՝ 60-  70 տոկոս: Ըստ բանախոսի՝ գուցե դա պայմանավորված է նաև նրանով, որ այլընտրանք չեն տեսնում կամ ոչ ցանկալի են համարվում:

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ,  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ - Sputnik Արմենիա
Սարգսյանը պատմեց մեդալակիրներին` արդյո՞ք նպատակ է ունեցել նախագահ դառնալ

Քաղաքական օրակարգի առանցքայիններից է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը և նոր պաշտոն ստանձնելու հարցը: Ո՞վ կլինի 2018-ին կառավարության ղեկավարը:  Սերժ Սարգսյանն իր դոմինատությունը կշարունակի կառավարության ղեկավարի դերում թե, այդուհանդերձ,  Կարեն Կարապետյանը կլինի  կառավարության ղեկին, իսկ ներկա նախագահը կշարունակել ղեկավարել երկիրը, բայց՝ ՀՀԿ նախագահի  պաշտոնում:

«Ամեն ինչ կորոշի ՀՀԿ-ն: Այդ կուսակցության նախագահը Սերժ Սարգսյան է։ Անկախ նրանից, թե նա 2018-ի ապրիլից հետո ինչ պաշտոն է  զբաղեցնելու, միևնույն է, դժվար, թե նա չմնա ՀՀԿ նախագահ: Այսինքն՝ կուսակցությունում, որը որոշելու է այդ հարցը, Սերժ Սարգսյանն է լինելու այդ կուսակցության փաստացի և դեյուրե լիդերը: Ինչ վերաբերում է՝ նա՞ է լինելու հաջորդ վարչապետի թեկնածուն, ասեմ, որ տեսականորեն հնարավոր է, քանի որ, իրոք, նման հնարավորություններ կան»,- ասաց Հակոբյանը։

Ըստ բանախոսի՝  այս Սահմանադրությամբ վարչապետը բավականին խոցելի ֆիգուր է, նրան կարողանում են հանել ցանկացած պահի, եթե ինչ-որ բան փոխվի կուսակցությունում կամ, ասենք, ուժերի հարաբերակցությունում, նա առաջնային մանդատով ընտրվող մարդ չէ:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝  կա դերերի հստակ տարաբաշխում:  Սերժ Սարգսյանը զբաղվում է ներքին և արտաքին քաղաքական ու ուժային համակարգերի համակարգման հարցերով, վարչապետն էլ, այսօրվա դրությամբ, շեշտակիորեն զբաղվում է տնտեսության հարցերով՝ փորձելով առանձնապես չխառնվել քաղաքական հարցերին: Եվ սա ընդգծված դերերի բաժանում է:

«Չեմ բացառում, որ 2018-ի ապրիլից հետո դերերի նույն բաշխվածությունը կմնա»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Լրահոս
0