ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային են սպասում։ Այս մասին գրված է Քենսինգտոնյան պալատի Twitter-յան էջում։
Read the press release in full ↓ pic.twitter.com/vDTgGD2aGF
— Kensington Palace (@KensingtonRoyal) 4 сентября 2017 г.
«Դուքսը և դքսուհին ուրախությամբ հայտնում են, որ սպասում են երրորդ զավակին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Քեյթը, ինչպես և նախորդ հղիության ժամանակ, տոկսիկոզ ունի, այդ պատճառով այլևս չի մասնակցի պաշտոնական միջոցառումներին։
Քեյթի և Ուիլյամի որդին` Ջորջը, չորս տարեկան է, Շարլոտան` երկու։