ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում երեկ կեսօրից հետո սկսված հրդեհն ամբողջությամբ մարվել է:
Այդ մասին այսօր տեղեկացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Այս պահին տեղի են ունենում հետմարման աշխատանքներ, առկա փոքր ծխացող օջախներն են մարվում:
Բյուրականի անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին: 20 հա տարածքում այրվել է բուսածածկ եւ անտառածածկ տարածք: